Ցարևեց

միջնադարյան ամրոց Բուլղարիայի հյուսիսում` Վելիկո Տիռնովո քաղաքում

Ցարևեց (բուլղար․՝ Царевец), միջնադարյան ամրոց Բուլղարիայի հյուսիսում` Վելիկո Տիռնովո քաղաքում։

Ցարևեց
բուլղար․՝ Царевец
Նկարագրություն
Տեսակամրոց և բլուր
Վարչական միավորՎելիկո Տիռնովո
Երկիր Բուլղարիա[1]
Համալիրի մասԲուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ
Քարտեզ
Քարտեզ
 Tsarevets Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ցարևեց բլրին առաջին ամրությունները կառուցել են հռոմեացիները։ Ներկայիս ամրոցին նախորդած ամրությունը կառուցվել է 5-րդ դարում բյուզանդացիների կողմից։ 7-րդ դարում այն ավերել են սլավոնները։ Դրա տեղում բուլղարացիները նոր ամրություն են կառուցել Բուլղարիայի երկրորդ թագավորության շրջանում, երբ քաղաքը հռչակվել է մայրաքաղաք[2]։ Նոր ամրոցը երկար ժամանակ անմատչելի է եղել, սակայն 1393 թվականին երեքամսյա պաշարումից հետո այն նվաճել են թուրքական զորքերը, որոնք ավերել են քաղաքն ու նրա պաշտպանական ամրությունները[3]։ Ամրոցի ավերակները պահպանվել են` դառնալով տեղի տեսարժան վայրերից մեկը[2]։

Նկարագրություն խմբագրել

Ամրոցը վեր է խոյացել Ցարևացի ժայռոտ բարձունքին, որն ունի 206 մ բարձրություն։ Բարձունքի ստորոտով հոսում է Յանտրա գետակը։ Բուլղարական ամրոցի պատերը կառուցվել են բյուզանդական հին ամրությունների տեղում։ Ամրոցի տեղում եղել են թագավորական ապարանքն ու բուլղարական եկեղեցու պատրիարքի նստավայրը[3]։ Ներկայումս ամրոցը զբոսաշրջային նշանակություն ունի, որտեղ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Labourdette, Jean-Paul; Auzias, Dominique. Болгария. — Petit Futé. — P. 41—42. — ISBN 9785863942728
  3. 3,0 3,1 «Крепость Царевец». Allcastles.ru.