Ցայլային հոդ (լատին․՝ Arcus pubicus), ցայլային համաճոն, աջ և ձախ կոնքոսկրերի միակցումն է առջևից՝ ցայլոսկրերի միջև։ Երկու ցայլոսկրերի կցումը կատարվում է միջցայլային աճառային սկավառակի միջոցով, որի մեջ կա փոքրիկ խոռոչիկ։ Ցայլային հոդում շարժումները բացակայում են։ Հղիության ընթացքում ցայլային հոդի չափերն ու առաձգականությունը մեծանում են և թեթևացնում ծննդաբերության ընթացքը։

.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։