Ցակոնի կամարային կամուրջ

Ցակոնի կամարային կամուրջ (հուն․՝ Τοξωτή Γέφυρα Τσακώνας), աշխարհի ամենամեծ բազմաթռիչք կամարային կամուրջներից է, որը գտնվում է Հունաստանում, Մեգալոպոլիս քաղաքի մոտ և հատում է Ցակոնի հովիտը։ Այն գտնվում է վտանգավոր տարածքում, որտեղ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ սողանքներ[1][2][3]։

Picto infobox bridge1.png
Ցակոնի կամարային կամուրջ
Tsakona bridge Messinia.jpg
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
ՏեղանքOichalia Municipality?
Տեսակկամարաձև կամուրջ
Թռիչքների քանակ2
Երկարություն490 մետր
Լայնություն27 մետր
Բացման տարեթիվհունվարի 27, 2016

Ցակոնի կամրջի երկարությունը 490 մետր է[1]։ Սա Պարադեսիա-Ցակոնա և Տրիպոլիս-Կալամատա տրանսպորտային գծերի շինարարության շղթայում վերջին կառույցն էր։ Շինարարությունն իրականացրել է «Մորեաս» կոնսորցիումը Հունաստանի կառավարության աջակցությամբ։ Նախագծի մշակողը Նիկոդս Դոնասն է եղել, ով այն անվանեց «Քաջություն»։ Կամուրջը համարվում էր ամենադժվար ինժեներական նախագծերից մեկը՝ Խարիլաոս Տրիկուպիս կամրջից հետո։ Շինարարության ընթացքում առաջացած խնդիրների պատճառով ծրագրի արժեքը 94-ից հասել է 131,5 միլիոն եվրոյի[4]։

Կամուրջը հենված է երեք տեղերում՝ կամրջի ծայրերում և կամրջի կենտրոնում՝ սյան վրա, և կենտրոնական սյան հենակետն է, որը ապահովում է կամրջի կայունությունը։ Կամրջի կամարը սկսվում է սյունից և հասնում 30 մետր բարձրության։ Կամրջի կենտրոնից սկսող երկու կամարները պահում են կամրջի մետաղական հատվածը, որի վրա գտնվում է ճանապարհը[5]։ Կամուրջով անցնելը վճարովի է։ Կամրջի շինարարությունն իրականացվել է 2008 թվականից մինչև 2016 թվականը[1]. Փաստացի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարին, պաշտոնականը՝ փետրվարի 28-ին։

ԾանոթագրություններԽմբագրել