Րաֆֆու աղբյուր-հուշարձան

«Րաֆֆու աղբյուր-հուշարձան» (նաև՝ «Ռաֆֆու աղբյուր-հուշարձան»[1]), աղբյուր-հուշարձան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում[1]՝ Շնաքար կոչված բարձրադիր լեռան ճակատին[2]։

Րաֆֆու աղբյուր-հուշարձան
Տեսակաղբյուր-հուշարձան
Բացում19-րդ դար
ԵրկիրԱրցախ Արցախ
ԲնակավայրԴահրավ
Հիմնական թեմաՐաֆֆի

Պատմություն խմբագրել

Տարիներ առաջ Րաֆֆին գալիս է Դահրավ գյուղ` տեղի քաջերի պատմությունը գրելու[2]։ Նա շրջում է տնետուն, հարցուփորձ անում ծերերին, կարդում մամռակալած քարերի գրերը[2]։ Րաֆֆու խնդրանքով գյուղացիները շուռ են տալիս Աբրահամենց այգու մոտ ընկած հսկայական սալաքարը` նրա վրա եղած գրերը կարդալու համար[2]։ Րաֆֆու մեկնելուց հետո այդ սալաքարի տեղից սկսում է առատ ջուր բխել[2]։ Դահրավցիների ուրախությանը չափ չի լինում, քանի որ մինչ այդ ջուր բերելու համար նրանք ստիպված էին իջնել մոտակա ձորը[2]։ Այդ աղբյուրը հիմա էլ կա և կոչվում է Րաֆֆու աղբյուր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական աշխարհագրություն», Սերգեյ Մելքումյան, Երևան, 2000, էջ 347։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Րաֆֆու աղբյուրը». impoqrik.am. 2010 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.