Տարաս Թուսուզյան

(Վերահղված է Տ. Թուսուզյանից)

Տարաս Գևորգի Թուսուզյան (փետրվարի 22, 1909, Եկատերինոդար (այժմ Կրասնոդար) - մայիսի 2, 1982, Երևան), խորհրդային բանակի հայ գեներալ-մայոր 1965 թվականից։

Տարաս Թուսուզյան
Ծնվել էփետրվարի 22, 1909(1909-02-22)
Մահացել էմայիսի 2, 1982(1982-05-02) (73 տարեկան)
Ազգությունհայ

1946 թվականին Մոսկվայում ավարտել է խորհրդային բանակի հրամանատարական կազմի կատարելագործման բարձրագույն դասընթացները։ II համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է բանակի ղեկավար աշխատակազմում՝ բանակի ապա օկրուգի մատակարարման վարչության պետ։ 1952-1969 թվականներին եղել է ՀԽՍՀ զինկոմ։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2 շքանշանով։

ԳրականությունԽմբագրել

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ: Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ., էջ 450: ISBN 978-9939-53-105-2
  • Арутюнян К.А., Погосян Г.Р. "Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне". М., 2010
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։