Տրունովի առանձնատուն (Դոնի Ռոստով)

Տրունովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Трунова), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում։ Տան ժամանակակից հասցեն՝ Տեմեռնիցկայա փողոց, 13[1]։

Տրունովի առանձնատուն
Տեսակճարտարապետական հուշարձան և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Շինանյութաղյուս
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1880-ական թվականներին այն հողային տարածքը, որտեղ այժմ տեղակայված է Ռոստովի տեսարժանիքներից մեկը՝ Տրունովի առանձնատունը, ունեցել է այլ հասցե՝ Տեմեռնիցկայա փողոց, 33։ Հողամասի և այնտեղ կառուցված շինությունների սեփականատերը եղել է Երեմեյ Այվազովը, որը Նոր Նախիջևանում զբաղվել է գինու առևտրով։ 1888 թվականից գույքը դարձել է քաղքենի Գեորգի Տրունովի սեփականությունը։ Ըստ պատմական տվյալների՝ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին տնատիրությունն արդեն նշվում էր այլ հասցեով՝ Տեմեռնիցկայա փողոց, 37։

 

Մոտավորապես այդ ժամանակ հայտնվել է առանձնատունը։ Այս տնատիրության բակում հնարավոր է եղած լինի թիթեղի երկհարկանի արհեստանոց՝ Գեորգի Տրունովի եկամտի աղբյուրներից մեկը։ 1907 թվականին կալվածքը դարձել է նրա եղբոր՝ Իվան Վասիլևիչ Տրունովի սեփականությունը։ Մի քանի տարի անց նա գրավադրել է գույքը Ռոստովի քաղաքային հասարակական բանկում՝ 2,5 հազար ռուբլու չափով վարկ ստանալու նպատակով։

1914 թվականի ամռան սկզբին Տրունովի առանձնատան սեփականատեր է դարձել Եվդոկիա Ռուդուխինան՝ տունը գնելով 5000 ռուբլով։ Եվդոկիա Ռուդուխինան Դոնի մարզի Չերկասկի շրջանի Ակսայսկայա ստանիցայի կազակի կին էր։ Շենքի մակերեսը եղել է 32,25 սաժեն։

1920-ական թվականներին շենքն ազգայնացվել է։ Սեփականատիրուհուն ստիպել են տեղափոխվել Մոսկովյան փողոց, որտեղ նա բնակարան էր վարձակալում։ Չնայած գույքը վերադարձնելու բազմաթիվ խնդրանքներին, նրան մերժել են։

21-րդ դարում այս շենքում փաստաբանների աշխատասենյակներ են[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Перечень объектов культурного наследия регионального значения г. Ростова-на-Дону
  2. «Дом на Темерницкой: драма выселенной хозяйки». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.