Տրոյացի արբանյակներ

Տրոյացի արբանյակներ, մոլորակի բնական արբանյակներ, որոնք տեղաբաշխված են մոլորակի ավելի մեծ արբանյակի երկու տրոյական L4 և L5 Լագրանժի կետերում։ Կետերը տեղաբաշխված են այնպես, որ տրոյացի արբանյակներից մեկը ընթանում է խոշոր արբանյակի առջևում անցնելով նրան 60°-ով, իս մյուսը հետևում է 60°-ով։ Արբանյակների դիրքը Լագրանժի L4 և L5 կետերում կայուն է, թույլ խանգարումների դեպքում արբանյակները կձգտեն վերադառնալ այս կետերը։ Խոշոր արբանյակի հետ այս արբանյակները գտնվում են 1:1 ուղեծրային ռեզոնանսում։ Քանզի նրանք գտնվում են միևնույն ուղեծրի վրա, նրանք հանդիսանում են նաև համաուղեծիր։ Ասյօր հայտնի բոլոր տրոյացի արբանյակները գտնվում են Սատուրնի համակարգում։

Տրոյացի արբանյակները տեղաբաշխված են L4 և L5 կետերի մոտակայքում

Տրոյացի արբանյակները անվանվում են այսպես տրոյացի աստերոիդների նմանությամբ, որոնք գտնվում են մոլորակների Լագրանժի կետերում (և անվանվում են Տրոյական պատերազմի հերոսների անուններով)։ Տրոյացի արբանյակները պտտվում են մոլորակի շուրջ, ի տարբերություն նրանց տրոյացի աստերոիդները պտտվում են Արեգակի շուրջ։

ՍատուրնԽմբագրել

 
Տեֆիյաի (1060 կմ, կենտրոնում) և նրա տրոյացի արբանյակներ Տելեստոի (24 կմ) և Կալիպսոյի (19 կմ) համեմատական չափերը։ Արբանյակների հեռավորությունը մասշտաբի մեջ չէ։

Այս պահին հայտնի են միայն 4 տրոյացի արբանյակներ, բոլորը գտնվում են Սատուրնի համակարգում։

Սատուրնի խոշորագույն արբանյակներից մեկը, Տեֆիյան (1060 կմ) ուղեկցվում է երկու տրոյացի արբանյակներով՝ Տելեստո (24 կմ) և Կալիպսո (19 կմ)։ Տեֆիյաի զանգվածի հարաբերությունը Տելեստոի և Կալիսպոյի զանգվածներին մոտավորապես կազմում է 170 000 : 2 : 1 հարաբերություն։

Մեկ այլ խոշոր արբանյակ Դիոնան (1118 կմ), համաուղեծիր է Հեղինե (32 կմ) և Պոլիդեվկ (4 կմ) տրոյացի արբանյակների հետ։ Հեղինեն երբեմն անվանում են «Դիոնա Բ»։

Տես նաևԽմբագրել