Տրոիցկի ամրոցի երրորդ բաստիոն (հուշարձան, Տագանրոգ)

«Տրոիցկի ամրոցի երրորդ բաստիոն» հուշարձան (ռուս.՝ Памятник «Третий бастион Троицкой крепости»), հուշակոթող, որը 2015 թվականին տեղադրվել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոց, 15 հասցեում։ Որպես հուշարձանի տեղադրման վայր ընտրվել է այն տարածքը, որտեղ նախկինում գտնվել է Տրոիցկի ամրոցը[1]։

«Տրոիցկի ամրոցի երրորդ բաստիոն» հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2015
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏագանրոգ
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
«Տրոիցկի ամրոցի երրորդ բաստիոն» հուշարձան

Նկարագրություն

խմբագրել

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 15-ին։ Հուշարձանը տեղադրվել է այն տարածքում, որտեղ նախկինում գտնվել է Տրոիցկի ամրոցի երրորդ բաստիոնը, որի պատվին էլ անվանվել է հուշակոթողը։ Հիմնական կոմպոզիցիոն տարրը` թնդանոթը, տեղադրված է ամրոցի պատի դրվագի մոտ։ Թնդանոթի փողի ուղղությունը ընտրված է ոչ պատահականորեն. ըստ հեղինակի մտահղացման` այն ծովային նավահանգիստը պաշտպանում է թշնամիներից, որոնք կարող էին հարձակվել տափաստանների կողմից[1]։ Պատի դրվագը տեղադրվել է քարտեզագրական տվյալների հիման վրա այն վայրում, որտեղ գտնվել է «հողապատնեշի մարտի պատը»[2]։

Պատը կառուցելու համար օգտագործվել են նյութեր, որոնք ստացվել են քաղաքի պատմական մասը վերակառուցելու ժամանակ։ «Տրոիցկի ամրոցի երրորդ բաստիոն» հուշարձանի ստեղծման գաղափարը և ֆինանսավորումը պատկանում է «Տագանրոգ պատմական» հիմնադրամի մասնակիցներին։ «Տագանրոգ պատմական» հիմնադրամի հիմնադիրը նշում է, որ ապագայում հնարավոր է ևս 13 հուշարձանի տեղադրում, որոնք կարող են օգնել նշելու Տրոիցկի ամրոցի սահմանները[1]։

Տագանրոգի գործարարները օգնել են «Տրոիցկի ամրոցի երրորդ բաստիոն» հուշարձանի ստեղծմանը։ Օգնությունը եղել է ոչ միայն ֆինանսական. ոմանք տրամադրել են հուշարձանը պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր, ուրիշներն էլ պատրաստել են նրա որոշ մասերը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Собств. корр. В Таганроге открыт памятник «3-й бастион Троицкой крепости» // tagancity.ru. — 2015. — 15 мая.
  2. 2,0 2,1 «На Третьем бастионе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.