Տրիխոտիլոմանիան (DSM-5 - 312.39[1]) իմպուլսի վերահսկողության խանգարում է, որը դրսևորվում է մազածածկույթը, մազերը գիտակցաբար կամ անգիտակցաբար պոկելով, որի ընթացքում կամ ավարտին մարդն ունենում է հաճույքի կամ բավարարվածության զգացում[1][2]։

Բուժումը խմբագրել

Բուն տրիխոտիլոմանիայի բուժման նպատակով կիրառվում է միայն հոգեթերապիա, սակայն երբեմն կարող են նշանակվել պրեպարատներ՝ դեպրեսիվ կամ տագնապային ախտանշանները հաղթահարելու համար[3]։ Տրիխոտիլոմանիայի բուժման համար հոգեթերապիայի շրջանակներում կիրառվում է Սովորությունների վերափոխման թրեյնինգը, կոգնիտիվ-վարքային մոտեցման ուղղությունները (օրինակ՝ Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա, Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա) և այլն[2][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 American Psychiatric Association. (2013). Diagnostic and statistical manual of mental disorders (5th ed.). Arlington, VA: American Psychiatric Publishing.
  2. 2,0 2,1 Begoyan A., Arakelyan T. Treating Trichotillomania: Awareness Training and Self-Monitoring // Հայաստանի 4-րդ միջազգայի բժշկական համագումար «Միասին հանուն ազգի առողջության» (Երևան, հուլիսի 2-4-ը, 2015)։ Նյութերի ժողովածու. - Եր.: Տիգրան Մեծ, 2015. - 436 էջ; էջ 164։
  3. Swedo SE, Leonard HL, Rapoport JL, Lenane MC, Goldberger EL, Cheslow DL (1989). A double-blind comparison of clomipramine and desipramine in the treatment of trichotillomania (hair pulling). N. Engl. J. Med. 321 (8): 497–501.
  4. Sah, D.E., Koo, J. & Price, V.H. (2008). Treating Trichotillomania. Dermatol Ther 21 (1): 13–21.