Տրիգոնային համակարգ
Տրիգոնային համակարգ (լատ.՝ trigonalis-եռանկյուն), միջին կարգի բյուրեղագիտական համակարգ, բնութագրվում է երրորդ կարգի (a3) մեկ առանցքով։ Տրիգոնային համակարգին են պատկանում համաչափության 5 տեսակ (տրիգոնա-բուրգային-3, ռոմբոէդրային-3, դիտրիգոնաբուրգային –3m, տրիգոնատրապեցոէդրային-32, տրիգոնասկալենոէդրային –3m)։ Տրիգոնային համակարգի բյուրեղներին հատուկ է քառառանցք կոորդինատային համակարգը, որտեղ չորրորդ (ուղղաձիգ) առանցքը երրորդ կարգի առանցք է, մյուս երեքը գտնվում են հորիզոնական հարթության վրա՝ կազմելով իրար հետ 120°-ի անկյուն։ Բյուրեղացանցի պարամետրերն են՝ а=b=c, ą=ß≠90°, Y=120°։ Ընդունված է նաև եռառանցք ռոմբոէդրային դիրքավորում, որտեղ 3 կոորդինատային առանցքները զուգահեռ են ռոմբոէդրի կողերին (այս տեղից էլ համակարգը կրում է նաև ռոմբոէդրային անվանումը)։ Այս դեպքում բյուրեղացանցի պարամետրերն են՝ а=b=c, ą=ß=Y≠90°։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |