Տրանսցենդենտ ֆունկցիաներ

Տրանսցենդենտ ֆունկցիաներ, անալիտիկ ֆունկցիաներ, որոնք հանրահաշվական չեն։

Օրինակներ խմբագրել

Տրանսցենդենտ ֆունկցիաների պարզագույն օրինակներ են ցուցչային ֆունկցիան, եռանկյունաչափական ֆունկցիան, Լոգարիթմական ֆունկցիան։

Եթե տրանսցենդենտ ֆունկցիաներ դիտարկենք որպես կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաներ, ապա նրանք անպայման կունենան բևեռներից և վերջավոր կարգի ճյուղավորման կետերից տարբեր եզակիություն։

Օրինակ խմբագրել

ez և sinz ֆունկցիաներն ունեն էապես եզակի կետ (z=∞), իսկ lnz ֆունկցիան՝ անվերջ կարգի ճյուղավորման կետեր (z=0, z=∞)։

Տեսության հիմնավորում խմբագրել

Տրանսցենդենտ ֆունկցիաների տեսության հիմնավորումը տրվում է անալիտիկ ֆունկցիաների տեսությունում։ Հատուկ տրանսցենդենտ ֆունկցիաներ ուսումնասիրվում են համապատասխան բնագավառներում (հիպերերկրաչափական, էլիպսական, բեսելյան ֆունկցիաների տեսություն և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։