Տրանսգենդեր մարդիկ Նացիստական Գերմանիայում

Նացիստական Գերմանիայում տրանսգենդեր մարդիկ տարբեր փորձառություններ ունեին՝ կախված նրանից՝ նրանք համարվում էին «արիացի», թե օգտակար աշխատանքի ընդունակ[1]։ Ըստ հրեական ժառանգության թանգարանի՝ Նացիստական Գերմանիայի կառավարությունը «դաժանորեն հետապնդել է տրանսգենդեր համայնքին` արտաքսելով բազմաթիվ տրանսգենդերների համակենտրոնացման ճամբարներ և ոչնչացնելով կենսունակ հասարակական կառույցները»[2]։

Որոշ տղամարդ և կին տրանսվեստիտներ Նացիստական Գերմանիայում համասեռամոլների հետապնդման շրջանակներում ենթարկվել են հարձակումների 175-րդ պարբերության համաձայն. Գերմանիայում տրանսվեստիտների համայնքն ուներ ճանաչված ենթակատեգորիա (հիշատակվում է Մագնուս Հիրշֆելդի կողմից դեռևս 1920-ականներին որպես «ընդհանուր տրանսվեստիտներ» կամ «ծայրահեղ տրանսվեստիտներ»), որոնք հետագայում բժշկական գրականության մեջ ավելի լայնորեն կճանաչվեն որպես «տրանսսեքսուալներ»[3][4]։

Պատմաբան Լորի Մարհեֆերը պնդում է, որ տրանսգենդեր մարդիկ եղել են նացիստական հետապնդումների առանձին թիրախ՝ վկայակոչելով 183-րդ պարբերությունը խախտելու մեղադրանքների դեպքերը, որոնք արգելում են խաչաձև զգեստ հագնվելը[5]։ Մարհեֆերը նաև նշում է, որ նացիստները փակել են տրանսգենդերների կողմից հրատարակվող մի քանի ամսագրեր, Բեռլինում փակել են «Էլդորադո» գիշերային ակումբը, որտեղ աշխատել են որոշ տրանսգենդերներ, փակել են «սեռական զարգացման ինստիտուտը» ՝ սեքսոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, որը պաշտպանում էր տրանսգենդերների իրավունքները։ Մարդկանց մեծամասնության մոտ, ովքեր ունեցել են Վայմարյան Հանրապետությունում տրամադրված «տրանսվեստիտի վկայականներ», դրանք չեղյալ են հայտարարվել կամ գերմանական ոստիկանությունը հրաժարվել է դրանք ճանաչել։ Չնայած տրանսգենդերների դեմ նացիստների ձեռնարկած այս գործողություններին, Գերմանիայում «քչերն են հրապարակավ քննարկել տրանսգենդերներին»[6]։

2022 թվականին Քյոլնի շրջանային դատարանը որոշում կայացրեց, տրանսգենդերների` նացիստների զոհ լինելու ժխտումը, որակվում է որպես «նացիստական հանցագործությունների ժխտում»[6][7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nunn, Zavier (2022). «Trans Liminality and the Nazi State». Past & Present. 260: 123–157. doi:10.1093/pastj/gtac018.
  2. «Transgender Experiences in Weimar and Nazi Germany». Museum of Jewish Heritage — A Living Memorial to the Holocaust (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  3. Sutton, Katie (2012). «"We Too Deserve a Place in the Sun": The Politics of Transvestite Identity in Weimar Germany». German Studies Review. 35 (2): 348. doi:10.1353/gsr.2012.a478043. JSTOR 23269669 – via JSTOR.
  4. «Paragraph 175 and the Nazi Campaign against Homosexuality». The United States Holocaust Memorial Museum. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին. «Not everyone arrested under Paragraph 175 identified as a man. During the German Empire and the Weimar Republic, Germany was home to a developing community of people who identified as 'transvestites.' [...] Initially, this term encompassed people who performed in drag, people who cross-dressed for pleasure, as well as those who today might identify as trans or transgender.»
  5. «Paper: Trans Identities and "Cross Dressing" in Nazi Germany: Trans People as a Discrete Target of State Violence (134th Annual Meeting (January 3-6, 2020))». aha.confex.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  6. 6,0 6,1 Marhoefer, Laurie (2023 թ․ հունիսի 6). «Historians are learning more about how the Nazis targeted trans people». The Conversation (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  7. «Vollbrecht-Tweet darf als Leugnung von NS-Verbrechen bezeichnet werden». Der Spiegel (German). 2022 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել