Բացել գլխավոր ցանկը

Տսոնգա, ժողովուրդ։ Բնակվում են Մոզամբիկում (Սաբի գետից հվ․) և ՀԱՀ ու Հվ․ Ռոդեզիայի կից շրջաններում։ Ընդհանուր թիվը 3,6 միլիոն (1978)։ Լեզուն պատկանում է բանտու լեզվաընտանիքի հվ֊արլ․ խմբին։ Տսոնգաի մի մասը (շանգաանտսոնգա կամ խլանգանու) 19-րդ դարի 1-ին կեսին Նատալից վերաբնակված զուլուների հետնորդներն են։ Տսոնգան պահպանում են ավանդական հավատալիքները (նախնիների, բնության ուժերի պաշտամունք), մոտ 1/3-ը քրիստոնյաներ են (կաթոլիկներ)։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png