Տուրգենևի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տուրգենևի փողոց (այլ կիրառումներ)

Տուրգենևի փողոց (ռուս.՝ Улица Тургенева), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Տատարսկի միկրոշրջանում։ Անվանվել է ռուս գրականության դասական Իվան Սերգեևիչ Տուրգենևի (1818-1883) պատվին։ Սկիզբ է առնում Գրիբոյեդովի նրբանցքից և ավարտվում Գնիլուշա գետի ափից քիչ հեռու։ Երկարությունը 150 մետր է։

Տուրգենևի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն150 մետր
Անվանվել էԻվան Տուրգենև
Փոստային ինդեքս346351

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Տուրգենևի փողոցը սկսվում է Գնիլուշա գետի ափերից մեկի մոտից՝ Գրիբոյեդովի նրբանցքից և ավարտվում Գնիլուշա գետի մեկ այլ ափից քիչ հեռու։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 150 մետր է։ Փողոցում կա համարակալված 15 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 8 շինություն, աջ կողմում (զույգ համարներ)` 7։

Տուրգենևի փողոցի փոստային դասիչն է՝ 346351։

Փողոցն անվանվել է ռուս ռեալիստ գրող, բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ, ռուս գրականության դասական, Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի ռուսերենի գծով թղթակից անդամ, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր Իվան Սերգեևիչ Տուրգենևի (1818-1883) պատվին։ Տուրգենևի ստեղծած գեղարվեստական համակարգը ազդեցություն է թողել 19-րդ դարի երկրորդ կեսի ոչ միայն ռուս, այլև արևմտաեվրոպական վեպի բանաստեղծական արվեստի վրա։ Նա ռուս գրականության և դրամատուրգիայի քարոզիչն էր Արևմուտքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 12, էջեր 128-129». Վերցված է 2019 Ապրիլ 5-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել