Տուրբոքարշ, ինքնավար լոկոմոտիվ, որի համար որպես առաջնային շարժիչ ծառայում է տուրբինը։ Տուրբոքարշում կարող են օգտագործվել շոգե և գազային տուրբինները։ Առաջինները կիրառություն չեն գտել հիմնականում շոգետուրբինային տեղակայանքի մեծ ծավալի և ընդհանուր ցածր օ․ գ․ գ-ի պատճառով։ Որպես առաջնային շարժիչ օգտագործում են գազային տուրբինները։ Առաջին գազատուրբոքարշն ստեղծվել է և սկսել շահագործվել 1948 թվականին (ԱՄՆ)։ Տուրբոքարշաշինությունը, սակայն, մեծ հաջողությունների չի հասել։ Տուրբոքարշի զարգացումը և կատարելագործումը կապված են բավականաչափ ցածր տեսակարար զանգվածի դեպքում մեծ ագրեգատային հզորությամբ (մինչև 30% օ․ գ․ գ-ով) լոկոմոտիվներ ստեղծելու հնարավորության և դրանց հատկությունների հետագա բարելավման հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։