Տունը ավազաբլուրների վրա

«Տունը ավազաբլուրների վրա» (նաև «Տաղավար բլրի վրա», անգլ.՝ The Pavilion on the Links), Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի վաղ վիպակը, որը լույս է տեսել 1880 թվականին Քորնհիլ ամսագրում, իսկ ավելի ուշ ընդգրկվել է Սթիվենսոնի «Նոր արաբական գիշերներ» ժողովածուի մեջ։

Տունը ավազաբլուրների վրա
անգլ.՝ The Pavilion on the Links
The Pavilion on the Links cover.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկա, միստիկական գրականություն և թրիլեր
ՀեղինակՌոբերտ Լուիս Սթիվենսոն
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել էսեպտեմբեր 1880
Commons-logo.svg The Pavilion on the Links

Պատմությունը բարձր է գնահատել Արթուր Քոնան Դոյլը, նա այն անվանել է «Սթիվենսոնի հանճարեղության բարձրագույն նվաճում» և այդ գնահատականը բավարար կլիներ հեղինակին դասելու աշխարհի լավագույն գրողների շարքում[1]։

ՍյուժեԽմբագրել

30-ամյա վարձավճարով բնակվող Ֆրենկ Քեսիլիսը կյանքը անցկացնում է ոտքով ճամբորդելով Անգլիայում և Շոտլանդիայում ՝ քնելով վրանում։ Մի օր նա գալիս է Շոտլանդիայում Գրեդեն Հիստեր մեկուսի վայրը, որը գտնվում է ծովափի մոտ։ Տասը տարի առաջ Քեսիլիսը այստեղ ապրում էր համադասարանցի Նորսմորի տաղավարում, որի հետ հետագայում վիճել է։ Քեսիլիսը որոշում է այցելել Նորսմորին, զարմացնել նրան և կանգ է առնում բլրի հարևանությամբ գտնվող անտառում։ Տունը ծածկված է շերտավարագույրներով, սակայն գիշերը Քեսիլիսը լույս է տեսնում պատուհանների մեջ, իսկ հաջորդ գիշեր նա ականատես է լինում մոտեցող զբոսանավից Նորսոմի, երիտասարդ աղջկա և տարեց մարդու ափահանմանը։ Քեսիլիսը նկատում է, որ նրանք բոլորը շատ վախեցած են, և Նորսմորը, երբ հայտնվում է Կեսիլիսը, գրեթե սպանում է նրան։

Մի քանի օր է, ինչ Քեսիլիսը դիտում է տունը և ծանոթանում է Կլարա անունով մի աղջկա, որը երբեմն զբոսնում է։ Ինչպես երևում է, Նորսմորը ապաստան է տվել նրա հորը՝ Հեդլեստոնին, տարեց բանկիրի, որը վատնել է բանկային ավանդները և թաքնվում վարկատուներից, տվյալ դեպքում՝ իտալական կարբոնարներից, քանի որ նրանք հույս ունեին ստանալ իրենց գումարները ապստամբության կազմակերպման համար։ Սկզբում չհավատալով իտալացիների հետապնդումներին, Քեսիլիսը շուտով նրանց հանդիպում է մոտակա գյուղում և գիտակցում է, որ Նորսմորը և նրա հյուրերը մահկանացու վտանգի տակ են։ Միևնույն ժամանակ, Քեսիլիսը և Կլարան սիրահավում են, և նրանք որոշում են ամուսնանալ, չնայած այն բանին, որ Հեդլեստոնը Կլարայի ձեռքը խոստացել է Նորսմորին։

Կեսիլիսը իր օգնությունն է առաջարկում Նորսմորին և Հեդլեստոնին։ Նրանք բարիկադավորվել են տանը և սպասում են հարձակման, ընդ որում Նորսմորը վստահ է, որ սպանվելու են։ Նրանք չեն կարող օգնություն կանչել, քանի որ Հեդլեստոնը թաքնվում է ոչ միայն պարտատերերից, այլև ոստիկանությունից։ Իտալացիները հարձակվում են փողային հրացաններով կրակելով, բայց նրանց չի հաջողվում որևէ մեկին լուրջ վնասել։ Այնուհետև նրանք այրում են տաղավարը։ Հեդլեստոնը առաջինն է դուրս գալիս, և աղաչում է խնայել մյուսներին։ Իտալացիները սպանում են նրան՝ կենդանի թողնելով Նորսմորին, Կեսիլիսին և Կլարային։ Նորսմորը հրաժարվում է Կլարայից և նավարկում է նոր ժամանած զբոսանավի վրա։ Կեսիլիսը մնում է Կլարայի հետ։

Պատմությունը պատմվում է Քեսիլիսի անունից (ըստ երևույթին արդեն ծեր), ընդ որում նա հիշատակում է Կլարային արդեն որպես իր կինը, որի հետ նրանք ապրել են երկար տարիներ, և նա այլևս կենդանի չէ։ Նա հայտնում է նաև, որ Նորսմորը, նկարագրված դեպքերից մի քանի տարի անց, զոհվել է Գարիբալդիի բանակի շարքերում։

Վարկածի տարբերությունըԽմբագրել

Ամսագրային հրապարակման մեջ գլխավոր հերոսի պատմությունը ձևակերպվել է որպես իր երեխաներին ուղղված կոչ, պատմություն մի տեսակ «ընտանեկան գաղտնիքի» մասին, մասնավորապես՝ Քեսիլիսի հետագա կնոջ հետ ծանոթանալու հանգամանքների մասին։ Ավելի ուշ տարբերակում երեխաներին ուղղված անմիջական ուղերձը հանվել է, թեև Կլարայի հիշատակումները, որպես հերոսի կնոջ, մնացել են[2]։

ԷկրանավորումներԽմբագրել

Վիպակի հիման վրա նկարահանվել է երեք ֆիլմ։ Առաջին համր ֆիլմը` «Սպիտակ շրջան», որը թողարկվել է 1920 թվականին, բայց ժապավենը չի պահպանվել։ Ֆիլմում նկարահանվում են ժամանակի այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են` Ջոն Գիլբերտը և Սպոտիսվուդ էյտկենը[3]։

1984 թվականին նկարահանվել է​ «Տունը ավազների վրա» խորհդային հեռուստաֆիլմը (ռեժիսոր Դմիտրի Սալինսկին), որում Կլարայի դերը խաղացել է Անժելիկա Նևոլինան։

1999 թվականին թողարկվել է ամերիկյան տարբերակը`«Տաղավար» ֆիլմը, որում նկարագրվող իրադարձությունները տեղափոխված են ԱՄՆ։ Ֆիլմում նկարահանվում են Ռիչարդ Չեմբլեռլենը, Պեթսի Կենսիտը, Քրեյգ Շեֆֆերը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Hammerton, J. A. Stevensoniana. London: Grant Richards, 1903. P. 241.
  2. Calvino, Italo. Why Read the Classics? New York: Pantheon Books, 1999. P. 171.
  3. The White Circle(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներԽմբագրել