Տունդրայի գայլ
Տունդրայի գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Տունդրայի գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus albus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Տունդրայի գայլը (լատին․՝ Canis lupus albus) գորշ գայլի ենթաընտանիքին պատկանող գայլ է, որը հանդիպում է եվրոպական և ասիական տունդրաներում՝ Ռուսաստանում (Կամչատկա) և Սկանդինավիայի ծայրահեղ հյուսիսում։

Բնութագիր խմբագրել

Չափսերը խմբագրել

Տունդրայի գայլերը ունեն բավական մեծ չափսեր և երկար մազեր։ Արուների մարմնի երկարությունը 118-137 սմ է, էգերինը՝ 112-136 սմ։ Արուների պոչի երկարությունը 42-52 սմ է, էգերինը՝ 41-49 սմ։ Արուների քաշը 40-49 կգ է, իսկ էգերինը 36-41 կգ։

Մորթին խմբագրել

Տունդրայի գայրերը ունեն շատ երկար խիտ փափուկ և ալիքավոր մազեր։ Վերին մազերը 150-160 մմ երկարություն ունեն, ներքինը՝ 70 մմ, իսկ միջին մազերը՝ 80-150 մմ։ Մազերը բաց մոխրագույն և սպիտակ են։ Ներքին մազերը գորշ են, իսկ վերինները մոխրագույն և կարմրավուն։

Ապրելակերպը խմբագրել

Տունդրայի գայլերը սովորաբար իրենց բույնը պատրաստում են չոր վայրերում կամ գետին մոտ գտնվող հովիտներում։ Ապրում են 5-7 ոհմակի անդամներով։ Սնվում են տարբեր ընտանի և վայրի կենդանիներով՝ ոչխարներ, տարբեր եղջրավորներ, արկտիկական աղվեսներ և այլն։


 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տունդրայի գայլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տունդրայի գայլ» հոդվածին։