Տուկումսի թանգարան

արվեստի թանգարան Լատվիայի Տուկումս քաղաքում

Տուկումսի թանգարան (լատիշ․՝ Tukuma muzejs), արվեստի թանգարան Լատվիայի Տուկումս քաղաքում։ Հիմնադրվել է 1935 թվականի դեկտեմբերի 30-ին, դառնալով Ռիգայից դուրս նմանատիպ առաջին թանգարանը։ Տուկումսի թանգարանը յոթ մասնագիտացված թանգարանների միություն է, որն ունի ընդհանուր թեմատիկ ուղղվածություն և նպատակ ունի պահպանել, ուսումնասիրել և տարածել Կուրզեմեի հյուսիսարևելյան տարածաշրջանի պատմական ու մշակութային առանձնահատկությունները։ Թանգարանի յոթ մասնաճյուղերից հինգը գտնվում են Տուկումս քաղաքի սահմաններից դուրս[2][3]։

Տուկումսի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՏուկմուս
ՎայրԼատվիա
Կազմված էQ72795344?, Q108327606?, Q72795275?, Q72793985?, Q72736747? և Q59504618?
ՀասցեHarmonijas iela 7, Tukums, Tukuma nov., LV-3101[1]
Հիմնադրվել էդեկտեմբերի 30, 1935 և 1935[1]
Մակերես219 քառակուսի մետր, 267 քառակուսի մետր
Հավաքածուի չափս94 196[1]
Կայքtukumamuzejs.lv և tukumamuzejs.lv/lv
Քարտեզ
Քարտեզ

Տուկումսի թանգարանի գաղափարական ոգեշնչողը, հիմնադիրը և առաջին տնօրենն է եղել նկարիչ Լեոնիդ Արինշը (լատիշ․՝ Leonīds Āriņš):

Թանգարանի պահոցում է գտնվում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Լատվիայի արվեստի ստեղծագործությունների ամենաթանկարժեք հավաքածուներից մեկը։ Ընդհանուր առմամբ թանգարանի հավաքածուն ներառում է գրեթե 90 հազար արվեստի ստեղծագործություն, որից միայն տասներորդ մասն է ցուցադրվում[2][3]։ Ներկայումս Տուկումսի թանգարանը բաղկացած է հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումներից[3]։

Անվանում Համառոտ նկարագիր Հասցե Կոորդինատներ
Արվեստի թանգարան
(լատիշ․՝ Mākslas muzejs)
Հիմնադրվել է 1935 թվականին։ Գտնվում է քաղաքի պատմական մասում՝ 1880 թվականին կառուցված շենքում։ Այնտեղ է գտնվում իր մեծությամբ Լատվիայի արվեստի գործերի երկրորդ հավաքածուն[4]։ Tukums, Harmonijas iela 7 56°57′56″ հս․. լ. 23°09′06″ ավ. ե.HGЯO
Տուկումս քաղաքի «Պիլս տորնիս» պատմության թանգարան
(լատիշ․՝ Tukuma pilsētas vēstures muzejs "Pils tornis")
Հիմնադրվել է 1935 թվականին։ Տեղակայված է 1772 և 1778 թվականներին կառուցված շենքում, որը գտնվում է Լիվոնյան օրդենի ամրոցի հյուսիսարևելյան մասում[4]։ Tukums, Brīvības laukums 19a 56°57′53″ հս․. լ. 23°09′20″ ավ. ե.HGЯO
Պաստարինշա թանգարան
(լատիշ․՝ Pastariņa muzejs)
Հիմնադրվել է 1967 թվականին։ Գտնվում է Տուկումսի մարզի Զենտսկի շրջանի Ձիրցիեմս գյուղի Բիսնիեկի խուտորում[5]։ Tukuma novads, Zentenes pagasts, Dzirciems, "Bisnieki" 57°07′27″ հս․. լ. 23°01′02″ ավ. ե.HGЯO
Մանածագործական արվեստանոց
(լատիշ․՝ Audēju darbnīca)
Հիմնադրվել է 1988 թվականին[6]։ Tukums, Tidaholmas iela 3 56°58′04″ հս․. լ. 23°08′57″ ավ. ե.HGЯO
Դուրբենյան ամրոց
(լատիշ․՝ Durbes pils)
Հանձնվել է Տուկումսի թանգարանին 1991 թվականին, բացվել է 2009 թվականին՝ 12 տարվա ռեստավրացիայից հետո[7]։ Tukums, M. Parka 7 56°58′00″ հս․. լ. 23°11′36″ ավ. ե.HGЯO
«Դուրվիս» պատկերասրահ
(լատիշ․՝ Galerija "Durvis")
Բացվել է 1997 թվականին քաղաքի պատմական կենտրոնում։ Տեղակայված է 1754 թվականին կառուցված հնագույն շենքում։ Tukums, Harmonijas iela 7 56°57′56″ հս․. լ. 23°09′06″ ավ. ե.HGЯO
Ջուկստենսկի հեքիաթների թանգարան
(լատիշ․՝ Džūkstes Pasaku muzejs)
Հիմնադրվել է 2001 թվականին, Տուկումի թանգարանի կազմի մեջ է մտել 2010 թվականին։ Գտնվում է Ջուկստենսկի շրջանի տարածքում՝ Լանցենիեկսկի դպրոցի շենքում[8]։ Tukuma novads, Džūkstes pagasts, Lancenieku skola 56°48′43″ հս․. լ. 23°20′51″ ավ. ե.HGЯO

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portālsLatvijas Republikas Kultūras ministrija.
  2. 2,0 2,1 «Թանգարանի մասին». tukumamuzejs.lv — официальный сайт Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)(ռուս.)(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 «Tukuma muzejs». muzeji.lv — официальный сайт Общества музеев Латвии. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)(ռուս.)(անգլ.)
  4. 4,0 4,1 «Par Mākslas muzeju». tukumamuzejs.lv — Информация о Музее искусств на официальном сайте Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)
  5. «Par Pils torni». tukumamuzejs.lv — Информация о Историческом музее города Тукумс «Башня замка» на официальном сайте Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)
  6. «Par Audēju darbnīcu». tukumamuzejs.lv — Информация о Ткацкой мастерской на официальном сайте Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)
  7. «Par Durbes pili». tukumamuzejs.lv — Информация о Дурбенском замоке на официальном сайте Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)
  8. «Par Džūkstes Pasaku muzeju». tukumamuzejs.lv — Информация о Джукстенском музее сказок на официальном сайте Тукумского музея. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.(լատիշերեն)

Արտաքին հղումներ խմբագրել