Տուեխարի ամրոց
Տուեխարի ամրոց (իսպ.՝ Castillo de Tuéjar), ամրություն է, որ գտնվում է Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջանում։ Կառուցված է մոտակա բնակավայրի հյուսիսային մասում գտնվող բլրի վրա և ունի տարածքի նկատմամբ գերիշխում։ 2006 թվականի հոկտեմբերի 25-ին ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում R-I-51-0011542 գրանցման համարի ներքո[3]։
Տեսակ | դղյակ |
---|---|
Տեղագրություն | 39°46′35″ հս․ լ. 01°02′24″ ամ. ե.HGЯO |
Հասցե | Վալենսիա |
Վարչական միավոր | Tuéjar?[1][2] |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 13 դար |
Բարձրություն | ծովի մակերևույթից 666 մ |
Վերահսկվում է | R-I-51-0011542 |
Բաց է հանրության համար | բաց է |
Պատմություն խմբագրել
Արխիվային փաստաթղթերից պարզ է դառնում, որ 1236 թվականի ապրիլի 22-ին Տուեխարի բնակավայրի մոտ դեռ այդ ժամանակ կար ամրոցը[3]։ 20-րդ դարի սկզբներին ամրոցը արդեն համարվել է ավերված[4]։
Նկարագրություն խմբագրել
Գտնվում է ծովի մակերևույթից 666 մետր բարձրության վրա։ Քառանյուն փոքրիկ բլրակի վրա, որը երկու կողմը իրար զուգահեռ են և ունեն համապատասխանաբար 20մ և 30մ երկարություն։ Պատերը դեպի արևելյան կողմ սկսում են ցածրանալ։ Արեմտյան և հարավային կողմերում են գտնվում պարսպի ամենաբարձր հատվածները։ Հյուսիսային կողմում գտնվում է ամրոցի ավելի հին հատվածները և հենց այնտեղ է ամենալավ պահպանված հատվածները[3]։
Բլրի ստորոտում գտնվում են այլ կառույցների մնացորդներ, որը ենթադրել է տալիս որ ամրոցի պարսպաշարը ձգվել է նաև այդ ուղղությամբ։ Իրականացված աշխատանքների արդյունքում պահպանվել է ավելի խոշոր պարսպի պատերի հատվեծներ, որոնք կազմում էին ներքին հատվածի պաշտպանական գիծը։ Սարալանջին եղել են նաև աշտարակներ[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://ceice.gva.es/va/web/patrimonio-cultural-y-museos/inventario-general
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.cult.gva.es/dgpa/bics/detalles_bics.asp?IdInmueble=3714
- ↑ Enciclopedia Espasa. Año 1928. Tomo 64. Página 1339.