Տոտալիտար պետություն, բուրժուական ավտորիտար (ինքնիշխան) պետության ձև իմպերիալիզմի դարաշրջանում։ Տոտալիտար պետությունն ամբողջությամբ վերահսկում է հասարակության կյանքի բոլոր ոլորտները։ Տոտալիտար պետությունում, որպես կանոն, պետականացվում են բոլոր լեգալ կազմակերպությունները, իշխանությունները ձեռք են բերում օրենքով չսահմանափակված լիազորություններ, արգելվում են դեմոկրատական կազմակերպությունները, վերացվում սահմանադրական դեմոկրատական իրավունքներն ու ազատությունները, ռազմականացվում է հասարակական կյանքը, հետապնդվում են առաջադեմ ուժերն ու այլախոհներն ընդհանրապես։ Ծայրահեղ Տոտալիտար պետություններ էին ֆաշիստական Գերմանիան և Իտալիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։