Տոնի Շունիչ (բոս․՝ Toni Šunjić, դեկտեմբերի 15, 1988(1988-12-15)[1][2][3][…], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն), բոսնիացի և խորվաթ ֆուտբոլիստ, չինական «Բեյցզին Գոան» ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի պաշտպան։

Տոնի Շունիչ
բոս․՝ Toni Šunjić
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1988(1988-12-15)[1][2][3][…] (35 տարեկան)
Ծննդավայր Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1998-2008 Բոսնիա և Հերցեգովինա Զրինսկի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2012 Բոսնիա և Հերցեգովինա Զրինսկի 82 (3)
2010—2011 Կաղապար:АрендаԲելգիա Կորտրեյք 13 (0)
2012—2014 Ուկրաինա Զարյա (Լուգանսկ) 63 (0)
2014—2015 Ռուսաստան Կուբան 28 (1)
2015—2017 Գերմանիա Շտուտգարտ 29 (3)
2017  Իտալիա Պալերմո 7 (0)
2017—2020 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 77 (5)
2020— Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Բեյցզին Գոան
Ազգային հավաքական
2008—2010 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա (մինչև 21) 10 (1)
2012— Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 40 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15.09.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 6.9.2018

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

 
«Կուբանի» կազմում

Սկսել է ֆուտբոլով զբաղվել 10 տարեկանում։ Այն ժամանակ նրա առաջին ակումբը դարձել է «Զրինսկին» Մոստար քաղաքից[4]։ 2008 թվականին տեղափոխվել է հիմնական թիմ, որի կազմում խաղացել է մինչև 2012 թվականը։ 2011/12 մրցաշրջանում հանդես է եկել բելգիական «Կորտրեյք» ակումբում նույնանուն քաղաքից, որտեղ խաղացել է վարավճարով։ Բոսնիական ակումբի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 70 հանդիպման և խփել մեկ գոլ։ Իսկ Բելգիայում նա հասցրել է մասնակցել 15 հանդիպման։

2012 թվականի ձմռանը մասնակցել է դիտումների Լուգանսկի «Զարյա» ակումբում, որի հետ էլ պայմանագիր է կնքել[5]։ Զարյայի կազմում գրեթե անմիջապես դարձել է հիմնական կազմի խաղացող։ Ուկրաինայի առաջնությունում նորամուտը նշել է 2012 թվականի մարտի 3-ին Լվովի «Կարպատների» դեմ տնային խաղում (5:1)[6]։

2014 թվականի հուլիսի 9-ին Տոնի Շունիչը պայմանագիր է կնքել ռուսական «Կուբանի» հետ[7]։

2015 թվականի օգոստոսի վերջին երեք տարվա պայմանագիր է կնքել գերմանական «Շտուտգարտ» ակումբի հետ[8]։ 2017 թվականի գարնանը վարձավճարով հանդես է եկել իտալական «Պալերմոյում»։

2017 թվականի հունիսին պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ[9]։

2020 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվայի «Զենիթի» դեմ խաղում խփել է միակ գոլը (1:0)։

Կարիերան հավաքականում խմբագրել

Երիտասարդական մակարդակում հանդես է եկել Բոսնիա և Հերցեգովինայի երիտասարդական հավաքականում, որի կազմում անցկացրել է 10 հանդիպում և խփել 1 գոլ։

2012 թվականի ամռանը հրավիրվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքական[10]։ 2012 թվականի օգոստոսի 15-ին Ուելսի հավաքականի հետ ընկերական խաղում նորամուտը նշել է ազգային հավաքականում, որտեղ հանդիպման 71-րդ րոպեին փոխարինել է Բորիս Պանջային։ Խաղն ավարտվել է 0։2 հաշվով՝ հօգուտ բոսնիական թիմի[11]։ Պաշտոնական հանդիպումներում նորամուտը նշել է Լիխտենշտայնի հավաքականի դեմ՝ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և խաղացել 90 րոպե։ Այդ խաղում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը հաղթել է 1:8 հաշվով[12]։

2014 թվականի մայիսի սկզբին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սաֆետ Սուշիչը Շունիչին նշել է այն ֆուտբոլիստների թվում, որոնք պետք է մասնակցեին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Զրինսկի»
  • Բոսնիա և Հերցեգովինայի առաջնություն – 2008/09
«Կուբան»
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2014/15

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Шунич: «При такой поддержке нельзя показывать плохой игры»» (ռուսերեն). zarya.lg.ua. 29.06.2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  5. ««Заря» представила новичков. ФОТО» (ռուսերեն). zarya.lg.ua. 29.02.2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Заря — Карпаты 5:1» (ռուսերեն). Football.ua. 03.03.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Футболист сборной Боснии и Герцеговины Тони Шуньич стал игроком «Кубани»». ИТАР-ТАСС.
  8. Ярослав Марьянко. (2015 թ․ օգոստոսի 27). «Экс-защитник «Зари» Шуньич подписал 3-летний контракт со «Штутгартом»». ua.tribuna.com.
  9. «Защитник Тони Шунич перешел из „Штутгарта“ в московский ФК „Динамо“»
  10. «Тони Шунич вызван в сборную!» (ռուսերեն). zarya.lg.ua. 02.08.2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «Уэльс - Босния и Герцеговина» (ռուսերեն). Чемпионат.com. 15.08.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  12. «Лихтенштейн - Босния и Герцеговина» (ռուսերեն). Чемпионат.com. 07.08.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  13. «Защитник луганской «Зари» поедет на ЧМ-2014» (ռուսերեն). Сегодня. 05.05.2014.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոնի Շունիչ» հոդվածին։