Տոմաշ Ռիգո (սլովակ.՝ Tomáš Rigo, հուլիսի 3, 2002(2002-07-03)[1], Poprad, Պրեշովյան շրջան, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, «Բանիկ» ակումբի կիսապաշտպան։

Տոմաշ Ռիգո
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 3, 2002(2002-07-03)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Poprad, Պրեշովյան շրջան, Սլովակիա
Հասակ 184 սանտիմետր
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2012—2014 Սլովակիա Պոպրադ
2014—2016 Սլովակիա Տատրան
2016—2018 Սլովակիա Ռուժոմբերոկ
2018—2020 Չեխիա Սլավիա (Պրահա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2020—2023 Չեխիա Սլավիա (Պրահա) 1 (0)
2020  Չեխիա Սլավիա (Պրահա) B 5 (0)
2021—2023  Չեխիա Սելյե և Բելլո 57 (10)
2023— Չեխիա Բանիկ 31 (3)
Ազգային հավաքական
2018 Սլովակիա Սլովակիա (մինչև 18) 3 (1)
2019 Սլովակիա Սլովակիա (մինչև 19) 1 (0)
2021— Սլովակիա Սլովակիա (մինչև 21) 10 (1)
2024— Սլովակիա Սլովակիա 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 5.6.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 5.6.2024

Կարիերան հավաքականում

խմբագրել

Ռիգոն «Պոպրադ», «Տատրան», «Ռուժոմբերոկ» և Պրահայի «Սլավիա» ակումբների սան է։ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Լևերկուզենի «Բայերի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում Տոմաշը նշել է նորամուտը «Սլավիայի» հիմնական կազմում[2]։ 2021 թվականի մայիսի 23-ին «Յաբլոնեցի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Գամբրինուս լիգայում[3]։ Իր նորամուտի մրցաշրջանում Ռիգոն օգնել է ակումբին հաղթել Չեխիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում։

2021 թվականի ամռանը Ռիգոն վարձավճարով տեղափոխվել է «Սելյե և Բելլո»։ Հուլիսի 24-ին «Օպավայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Չեխիայի երկրորդ լիգայում[4]։ Հոկտեմբերի 23-ին «Վիշկովի» դեմ խաղում Տոմաշը խփել է իր առաջին գոլը «Սելյեի և Բելոյի» կազմում[5]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ներկայացնելով Սլովակիան մինչև 18, մինչև 19 և մինչև 21 մակարդակներում[6]՝ Ռիգոն առաջին անգամ հրավիրվել է Սլովակիայի հիմնական հավաքական՝ 2024 թվականի մարտին Ավստրիայի և Նորվեգիայի դեմ ընկերական խաղերին մասնակցելու համար[7]։

2024 թվականի մայիսի 28-ին Ռիգոն ընդգրկվել է Եվրո-2024-ի Սլովակիայի հավաքականի նախնական կազմում[8]։ Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2024 թվականի հունիսի 5-ին Սան Մարինոյի դեմ ընկերական խաղում և խփել է առաջին գոլը 4:0 հաշվով ավարտված հաղթական խաղում[9]։ Նա ընդգրկվել է Գերմանիայում Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի 26 հոգանոց վերջնական կազմում, սակայն չի մասնակցել մրցաշարին[10]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

  «Սլավիա» (Պրահա)

  • Գամբրինուս լիգայի հաղթող - 2020/2021
  • Չեխիայի գավաթակիր - 2020/2021

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://fbref.com/en/players/f2cfb59a
  2. «Բայեր 04 VS. Սլավիա Պրահա 4:0» (անգլերեն). soccerway.com. 2020—12—10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 3-ին.
  3. «Յաբլոնեց VS. Սլավիա Պրահա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021—05—23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 3-ին.
  4. «Օպավա VS. Սելյե և Բելլո 3:3» (անգլերեն). soccerway.com. 2021—07—24. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 3-ին.
  5. «Սելյե և Բելլո VS. Վիշկով 5:1» (անգլերեն). soccerway.com. 2021—10—23. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 3-ին.
  6. «Naši futbalisti hrali za SR "18"». MFK Ružomberok (սլովակերեն).
  7. «Jak si vedli baníkovci v reprezentaci». FC Baník Ostrava (Czech). Վերցված է 2024 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Euro 2024: Slovakia's squad announced». NEWS.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Nesmierne som si to užil, hovorí debutant Rigo. Premiérový gól ho vyjde draho» ["I enjoyed it immensely", says debutant Rigo. The first goal will cost him lovingly]. Sme (սլովակերեն). Petit Press. 2024 թ․ հունիսի 5.
  10. «Tomás Rigo - Matches». UEFA. Վերցված է 2024 թ․ հուլիսի 1-ին.