Տոմանթեա Դարեղեգիսի
Տոմանթեա Դարեղեգիսի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Tomanthea daralaghezica
|
Տոմանթեա Դարեղեգիսի (լատին․՝ Tomanthea daralaghezica), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելՈւղիղ, պարզ կամ ճյուղավորված ցողուններով բազմամյա բույս է։ Տերևները ամբողջական են կամ քնարաձև հատված։ Զամբյուղները ունեն մեծ, գագաթնային, մեկական բազմածաղիկ։ Ծաղիկները մուգ են գինեգույն ծիրանի, իսկ պսակը ունի խոր հատված։ Սերմնիկը 7 մմ երկարությամբ, 2 մմ լայնությամբ, դեպի ներքև թեթևակի կորացած, բաց դարչնագույն է, իսկ ներքևում՝ սպիտակ։ Պապուսը մանուշակագույն ծիրանի է, 13-18 մմ երկարությամբ[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հանդիպում է Երևանի (Ուրծի լեռնաշղթա, «Խոսրովի անտառ» պետական արգելոց) և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ծովի մակարդակից 1100-2000 մ բարձրությունների վրա, միջին և վերին լեռնային գոտիներում, չոր, քարքարոտ, խոտածածկ լանջերին, ժայռոտ տեղերում, խաղողի այգիներում, գիհու նոսրանտառում, լեռնային տափաստանում, ֆրիգանոիդներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոս[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.