Տոկոսադրույքի սվոպը (անգլ. interest rate swap, IRS) ածանցյալ ֆինանսական գործիք է երկու կողմերի միջև համաձայնագրի տեսքով, ըստ որի՝ որոշակի ամսաթվին մի կողմը մյուս կողմին կվճարի ֆիքսված տոկոս որոշակի գումարի համար և կստանա վճարում լողացող տոկոսադրույքով տոկոսների չափով (օրինակ, LIBOR տոկոսադրույքով) երկրորդ կողմից[1]։

Ապագա տոկոսադրույքի վերաբերյալ համաձայնագիրը՝ (անգլ․ Forward Rate Agreement) ստանդարտացված տոկոսադրույքի սվոպ է[2]։

Տոկոսադրույքների սվոպները սովորաբար օգտագործվում են ակտիվների և պարտավորությունների հետ գործարքների ապահովագրման համար՝ ֆիքսված տոկոսադրույքները լողացող տոկոսադրույքներին փոխադարձ փոխանցելու համար և հակառակը։ Տոկոսադրույքի սվոպի վերաբերյալ դիրքորոշումը պարունակում է տոկոսային և վարկային ռիսկեր պայմանագրի կողմերի համար[3]։

Կիրառում խմբագրել

Տոկոսադրույքների սվոպներն օգտագործվում են ներդրումային ռազմավարությունների լայն տեսականիում։ Դրանք հայտնի հեջավորման և ֆինանսական շահարկման գործիք են։

Հեջավորում խմբագրել

Սվոպ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի արգելափակումը թույլ է տալիս պաշտպանել տոկոսադրույքների անկումը։ Մյուս կողմից, կոնտրագենտը կշահի տոկոսադրույքների նվազելուց[4]։

Շահարկումներ խմբագրել

Տոկոսադրույքի սվոպի դիրքում մտնելու ցածր շեմի պատճառով դրանք լայն տարածվածություն ունեն թրեյդերների մոտ, ովքեր շահարկում են տոկոսադրույքների շարժը[5]։ Այսպիսով, հիմքում ընկած ակտիվի վրա լիարժեք կարճ դիրք բացելու փոխարեն, որի համար ակնկալվում է գնի անկում, թրեյդերը միայն պետք է կնքի սվոպ համաձայնագիր, որը ֆիքսում է տոկոսադրույքը նույն ժամանակահատվածի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Interest Rate Swaps». global.pimco.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  2. «Hedge accounting: What are the benefits of a dynamic risk management strategy?». bloomberg.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  3. «Swap Trading». comparebrokers.co. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  4. «Interest Rate Swap». investopedia.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  5. «An In-Depth Look at the Swap Market». investopedia.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.