Տոդես (պարային խումբ)

«Տոդես» (գերմ.՝ tod[1], todes - «մահ»), խորհրդային և ռուսական պարային կոլեկտիվ (պաշտոնական անվանումը՝ «Տոդես Բալետ») և պարային արվեստի ուսուցման դպրոց-ստուդիաների ցանց։ Անվանումն առաջացել է գեղասահքի «տոդես» եզրույթից։

Տոդես
ԺանրերԲրեյք դանս և հիփ հոփ
Կայքmir-todes.ru

ՊատմությունԽմբագրել

Որպես պարային խումբ՝ ստեղծվել է 1987 թվականին Լենինգրադում և կազմված էր բրեյք դանսով զբաղվող մարդկանցից։ Այդ ժամանակ բրեյք դանսի հայտնի «Papuga» պարի փառատոնի ժամանակ նրանք ծանոթացել են Ալլա Դուխովայի հետ, որը Ռիգայից բերել էր իր «Էքսպերմենտ» խումբը[2]։

1980-ականների վերջին, մասնակցելով հավաքական համերգներից մեկին, երգչուհի Սոֆիա Ռոտարուն ուշադրություն է դարձրել «Տոդեսի» բալետի ելույթին և հրավիրել համագործակցության, որը տևել է շուրջ 5 տարի։ Այս շրջանի համերգային ծրագրերում Սոֆիա Ռոտարուն գրեթե բոլոր երգերը կատարել է «Տոդեսի»-ի հետ համատեղ։ Պարարվեստում ներառված էին տարբեր ժանրերի տարրեր՝ տանգոյից մինչև բրեյք։ «Տոդեսի» մասնակցությամբ Ռոտարուի համերգներն ավելի դիտարժան էին դառնում։ Ավելի ուշ Ալլա Դուխովան ասել է, որ հենց Սոֆյա Ռոտարուի հետ համագործակցությամբ է սկսվել «Տոդեսի» հաջող կարիերան։

 
Ալլա Դուխովայի պարի թատրոն TODES

1992-1998 թվականներին «Տոդեսն» աշխատել է երգիչ Վալերի Լեոնտևի հետ՝ մասնակցելով նրա շոուներին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ հյուրախաղերի ժամանակ։

Ներկայումս կոլեկտիվի հիմնական կազմը բաղկացած է 180 մասնակցից։

2000-ական թվականներին «Տոդես ոճով» պար դասավանդելու նպատակով Ալլա Դուխովան բացել է բազմաթիվ «Տոդես» դպրոց-ստուդիաներ Ռուսաստանում և արտերկրում, ներառյալ՝ Մալթայում։ Ներկայումս Ռուսաստանում և այլ երկրներում գործում է 125 ստուդիական դպրոց[3]։

2014 թվականի մարտին Մոսկվայի խաղաղության պողոտայում բացվել է Ալլա Դուխովայի «TODES» պարի թատրոնը[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Tod — Викисловарь» (ռուսերեն)։ ru.wiktionary.org։ Վերցված է 2016-04-16 
  2. Вячеслав Игнатьев. Рождение «Todes»
  3. «География сети школ TODES»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-20-ին։ Վերցված է 2020-01-25 
  4. «О Театре танца Аллы Духовой TODES»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-27-ին։ Վերցված է 2020-01-25 

Արտաքին հղումներԽմբագրել