Տոգգ-ը (Անգլերեն:Togg), կամ Թուրքիայի Ավտոմոբիլային Համատեղ Ձեռնարկությունների Խումբ Inc.-ը (թուրքական Türkiye'nin Otomobili Girişim Grubu A.Ş.) թուրքական ավտոմոբիլային ընկերություն է, որը հիմնադրվել է որպես համատեղ ձեռնարկություն 2018 թվականին[1]։

Տոգգ
Изображение логотипа
Տեսակձեռնարկություն և ավտոմեքենա արտադրող
Հիմնադրված էհունիսի 25, 2018
ՎայրԳեբզե, Քոջայելիի մարզ, Թուրքիա
Երկիր Թուրքիա
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Կայքtogg.com.tr(թուրքերեն)
 Togg Վիքիպահեստում

Ընկերություններն ու կազմակերպությունները, որոնք որոշել են համատեղ աշխատել Թուրքիայում հայրենական ավտոմեքենաներ արտադրելու համար, Տոգգ-ի բաժնետերերն են՝ Անադոլու գրուպ (19%), BMC (19%), Kök գրուպ (19%), Թյուրքսել (19%), Զորլու հոլդինգ (19%) և TOBB (5%) համապատասխանաբար.[2]

2021 թվականին Թյուրքսել-ը, Վեստել-ը (Զորլու-ի մաս) և Անադոլու գրուպ-ը ավելի շատ գումար են ներդրել Տոգգ-ում, այնպես որ ընդհանուր կապիտալը 150 միլիոն լիրայից հասել է գրեթե մեկ միլիարդ լիրաի, իսկ նրանց մասնաբաժինը յուրաքանչյուրի մոտ 23 տոկոսի[3]։

Հայտարարվել է, որ Տոգգ-ը գործարան է հիմնելու Բուրսայի Գեմլիկ քաղաքում՝ 22 միլիարդ թուրքական լիրա ներդրմամբ էլեկտրական մեքենաներ արտադրելու համար։ Գործարանի շինարարությունը սկսվել է 2020 թվականի մայիսի 21-ին։ 2020 թվականի օգոստոսին որոշվել է, որ ընկերությունն իր մեքենաները արտադրելու է Տոգգ ապրանքանիշի ներքո[4]։

Ընկերությունը հայտարարել է, որ առաջին մեքենան պատրաստ կլինի սերիական արտադրության մինչև 2023 թվականը[5]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About the Togg car». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. «Turkey's first national car with Togg brand».
  3. «Togg raises its capital».
  4. «Turkey unveils $3.7-bln home-grown electric car project».
  5. «Togg showcases first body assembly of Turkey's homegrown car».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոգգ» հոդվածին։