Տիֆլոպեդագոգիկա, արվեստ, մանկավարժություն, դեֆեկտոլոգիայի բնագավառ, որը զբաղվում է խանգարված տեսողություն ունեցող երեխաների դաստիարակության, կրթության, ուսուցման և աշխատանքի նախապատրաստման պրոբլեմների լուծմամբ։ Կույրերի առաջին դպրոցը ստեղծել է իֆլոպեդագոգիկայի հիմնադիր, ֆրանսիացի մանկավարժ Վ․ Գայուին, 1784 թվականին, Փարիզում։ ՍՍՀՄ-ում սովետական իշխանության հաստատման առաջին իսկ տարիներից կույրերի դպրոցները ներառվել են ժող․ կրթության ընդհանուր համակարգում։ 30-ական թվականներին բացվել են թույլ տեսնող երեխաների դպրոցներ։ Կույր և թույլ տեսնող երեխաների համընդհանուր պարտադիր կրթության նպատակով ստեղծվել է միջնակարգ և 8-ամյա հանրակրթական հատուկ դպրոցների ցանց։ Կույրերի դպրոցներում օգտագործվում են ըստ Լ․ Բրայչի համակարգի ցցուն-կետավոր տպագիր, թույլ տեսնողների դպրոցներում՝ մեծ տպատառերով դասագրքեր և այլ գրականություն։ Տիֆլոպեդագոգիկան հենվում է ընդհանուր մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիական օպտիկայի, մանկաբուժության, բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի, ակնաբուժության և այլ կից գիտությունների տվյալների վրա։ Գիտական կենտրոններ են ստեղծվել նաև Մեծ Բրիտանիայում, ԴԴՀ-ում, ԳՖՀ-ում, ՌՍՀ-ում, ՉՍՍՀ-ում և այլուր։ ՀՍՍՀ-ում գործում է կույր և թույլ տեսնող երեխաների դպրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 21