Տիրոջ Համբարձման եկեղեցի (Սուսատ)

Տիրոջ Համբարձման եկեղեցի (ռուս.՝ Церковь Вознесения Господня), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Սեմիկարակորսկի շրջանի Սուսատ խուտորում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սեմիկարակորսկի գործակալությանը[1]։ Կառուցվել է 1914 թվականին նորռուսական ոճով[2]։

Տիրոջ Համբարձման եկեղեցի
ռուս.՝ Церковь Вознесения Господня
Հիմնական տվյալներ
Տեսակտեսարժան վայր
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍուսատ (խուտոր) և Սեմիկարակորսկի շրջան
Դավանանքուղղափառություն
ԹեմՇախտիի թեմ
Հիմնական ամսաթվերը1906
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճռուսական ոճ
Հիմնադրված1906
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հայտնի է, որ մինչև Տիրոջ Համբարձման եկեղեցին բնակավայրում եղել է երկու տաճար` 1863 թվականին կառուցված Տիրոջ Համբարձման փայտե եկեղեցին և նույն տեղում 1891 թվականին կառուցված երկրորդ եկեղեցին։ Երբ ժամանակի ընթացքում խարխլվել է նաև այս եկեղեցին, որոշվել է կառուցել նոր, այս անգամ քարե տաճար։ Սուսատ խուտորի Տիրոջ Համբարձման եկեղեցու հիմքը դրվել է 1906 թվականին, նրա շինարարությունը շարունակվել է մինչև 1914 թվականը[2][3]։

Եկեղեցու երկու կողմնասեղաններն օծվել են ի պատիվ Աստվածամոր Կազանի սրբապատկերի և Խաչվերացի[2]։

1929 թվականին եկեղեցին փակվել է, նրա տարածքն օգտագործվել է որպես գյուղական ակումբ, իսկ այնուհետև որպես հացահատկի շտեմարան և առևտրային կետի պահեստ[2]։

1989 թվականին տաճարը վերադարձվել է Ռուս Ուղղափառ եկեղեցուն, և արդեն հաջորդ տարի այնտեղ կրկին անցկացվել է պատարագ։ Դրանից անմիջապես հետո շենքը վերանորոգվել է, և վերականգնվել է նրա ներքին հարդարանքը[2][3]։

Արտաքին տեսք խմբագրել

Եկեղեցին կառուցված է նորռուսական ոճով։ Շենքի հատակագիծը խաչաձև է, նրան հարում է եռահարկ զանգակատունը։ Տանիքը քառալանջ է, կան փոքր ապակենախշային պատուհաններ։ Բակում կա ծաղկանոց[2]։

Եկեղեցու շենքի առաջ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված խուտորի բնակիչների հուշահամալիրն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сусат|Церковь Вознесения Господня» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Храм Вознесения Господня в хуторе Сусат | Дороги мира». worldroads.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  3. 3,0 3,1 «Церковь Вознесения Господня в хуторе Сусат - самая необходимая и подробная информация о достопримечательности: фото места, описание, контакты – адрес, телефон, официальный сайт» (ռուսերեն). www.rutraveller.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.