Տիրի Պաուելս (հոլ.՝ Thierry Pauwels, հուլիսի 22, 1957(1957-07-22), Գենտ, Բելգիա), բելգիացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող։ Աշխատում է Բելգիայի թագավորական աստղադիտարանում[1]։ 1996 թվականից 2009 թվականները հայտնաբերել է 118 աստերոիդ, որոնցից տասը հայտնաբերել է այլ աստղագետների հետ համատեղ[2]։

Տիրի Պաուելս
Ծնվել էհուլիսի 22, 1957(1957-07-22) (66 տարեկան)
Գենտ, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Բելգիայի թագավորական աստղադիտարան
Ալմա մատերԳենտի համալսարան

Տիրի Պաուելսը ծնվել է 1957 թվականի հուլիսի 22-ին։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո 1975 թվականից 1979 թվականները ուսանել է մաթեմատիկա Գենտի համալսարանում։ 1979 թվականից 1984 թվականները եղել է Գիտական հետազոտությունների ազգային հիմնադրամի պրակտիկանտ և կամավոր աշխատել է Գենտի համալսարանում։ 1984 թվականից սկսել է աշխատել որպես Բելգիայի թագավորական աստղադիտարանում, սկզբում որպես քարտուղար, ավելի ուշ օգնական, աշխատանքների կազմակերպիչ, և վերջապես բաժնի վարիչ։

2005 թվականից սկսած ակտիվորեն մասնակցել է Gaia տիեզերական աստղադիտակից ստացված տվյալների մշակման ծրագրային ապահովման ստեղծմանը։ Բացի դա Տիրի Պաուելսը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ Թագավորական աստղադիտարանի տարեկան հրապարակումներում։

Նրա պատվին է անվանվել (12761) Պաուեկս աստերոիդը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Thierry Pauwels IAU». IAU Membership. International Astronomical Union. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 03.01.2012-ին.
  2. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  3. IAU. «12761 Պաուեկս աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել