Տիրանիտար (ճապ.՝ バンギラス, անգլ.՝ Tyranitar), քար և մութ տեսակի պոկեմոն։ Պոկեմոն ապրանքանիշի՝ մանգայի և անիմե սերիաների կերպար։ Գերհզոր պոկեմոններ Չարիզարդի և Ալակազամի հետ միասին (երեքն էլ պոկեմոնի զարգացման բարձրագույն մակարդակի են) ձևավորում է թիմ «A.C.T.»-ն[1]։

Տիրանիտար
Tyranitar*
Պոկեմոնների ազգային ցանկում

Տիրանիտարի արտաքին տեսքը
Կերպարապես դինոզավր
Կարգաթիվ #248
Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Կենդանու տեսակ գիգանոտոզավր (Bufo bufo)
Տեսակ
Այս պոկեմոնը քար է
Այս պոկեմոնը քար է

Այս պոկեմոնը մութ է
Այս պոկեմոնը մութ է
Զանգված 202 կգ
Հասակ 2 մ
Արտաքին բնութագրիչ հսկայական մարմին
Գլխավոր առանձնահատկություն ծանրաքարշ պոչ
Հիմնական բնակավայր լեռնային գոտիներ
Նախասիրություն լեռներ տապալել
Տեխնիկա
Զարգացման մակարդակ բարձրագույն մակարդակ
Սկզբնական մակարդակ Լարվիտար
Զարգացած մակարդակ Պուպիտար
Գերզարգացած մակարդակ Տիրանիտար
Մեգա Տիրանիտար
Զարգացման ձև մեգա քար
Հատկությունների փոփոխություն Պուպիտարի քար պոկեմոնի հատկանիշները փոխարկվում են մութի
Տեխնիկական հնարքներ Ավազի հոսք (Sand Stream)
Գլխավոր տեխնիկա գրոհ (134 %)
Թուլություն
Պոկեմարզիչ Ալվա
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ տեղեկաքարտ

Տիրանիտարի կարգաթիվը պոկեմոնների ցանկում՝ #248[2]: Համարվում է Լարվիտարի զարգացման ամենավերջին մակարդակը։ Հասակը կազմում է 200 սմ, իսկ քաշը՝ 202 կգ[2]։

Լարվիտարը զարգանալով դառնում է Պուպիտար, իսկ Պուպիտարը՝ Տիրանիտար։ Մեգա քարի առյակության դեպքում Տիրանիտարը կարող է վերածվել Մեգա Տիրանիտարի[3][4]։

Նկարագրություն և հատկություններ խմբագրել

Տիրանիտարը քար և մութ տեսակի պոկեմոն է[2]։ Լարվիտար պոկեմոնի զարգացման երկրորդ՝ ամենավերջին ձևն է։ Տիրանիտարի և Լարվիտարի միջանկյալ ձևը Պուպիտարն է։ Լարվիտարից Պուպիտար հատկությունները գրեթե չեն փոխվում, սակայն ամրապնդվում են քար և հող պոկեմոնին բնորոշ հատկանիշները։ Պուպիտարից Տիրանիտար հատկությունները կտրուկ փոխվում են։ Տիրանիտարի մոտ հող հատկությունները վերանում են և ի հայտ են գալիս մութ պոկեմոնին բնորոշ ձևակերպումներ։

Տիրանիտարը գիգանոտոզավր է։ Պոկեմոնների պաշտոնական ցանկում նախորդում է Լուգիային և հաջորդում Պուպիտարին։ Ըստ պոկեդեքսի՝ Տիրանիտարը այնքան հզոր է, որ բույն կառուցելու համար կարող է նույնիսկ լեռներ տապալել։ Այս պոկեմոնը բնակվում է լեռներում և ժամանակ առ ժամանակ լեռներում շրջելիս փնտրում է նոր հակառակորդներ[2]։

Ունի գորշ կանաչ, իսկ հաճախ նաև կանաչ գունավորում, մարմինը զրահապատ է։ Երկուստեք իր կրծքավանդակի կենտրոնում, մեջքի վրա և ծնկներին ունի երկու եռանկյունաձև անցքեր։ Պատրաստ է դիմակայել ցանկացած տեսակի փորձության։ Զայրացած ժամանակ նա երկրի վրա կարող է ահռեի երկրաշարժ սահմանել և նույնիսկ փոխել լանդշաֆտը։ Փորի հատվածում նկատվում է կապույտ զրահանման մարմին։

Հանդիպում է երկու տարբեր սեռերով (արական, իգական)[4]։ Հիմնական կարողությունները երկուսն են՝ ավազարձակումը և փակումը։ Երկրորդ կարողության էությունն այն է, որ մրցակցության ժամանակ նա ավազահողմ կարող է բարձրացնել, որի միջոցով էլ կարողանում է հետ մղել դիմացինի հարվածը[2]։

Արագությունը վիճակագրության մեջ գտանահատվում է լավ։

Պոկեմոնի վրա առավել հզոր ազդեցություն ունեն մարտական, միջատ, խոտ, հող, երկաթ, ջուր և փերի տեսակի պոկեմոնները[2][4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Team A.C.T. - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Տիրանիտար պոկեմոնի մասին պոկեդեքսում, պոկեմոնի ընդհանուր նկարագիր, զարգացումներ
  3. Տիրանիտար պոկեմոնի մասին բուլբապեդիայում, պոկեմոնի ընդհանուր հատկություններ և նկարագիր, զարգացումներ
  4. 4,0 4,1 4,2 #0248 Տիրանիտար, պոկեմոնների ընդհանուր վիճակագրություն, ազդեցություններ և հատկություններ

Գրականություն խմբագրել

  • Պոկեմոններ, Պոկեմոն պլատինիում. պոկեմոնների պաշտոնական խաղ-ուղեցույց, պրիմա խաղեր, 2009, էջ 399, ISBN 978-0-7615-6208-5.

Արտաքին հղումներ խմբագրել