Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիտան (այլ կիրառումներ)

Տիտան («Titan»), հորանային խարսխումով երկաստիճան հեղուկային բալիստիկ հրթիռի և կրող հրթիռի ամերիկյան սերիաների անվանումը։ «Տիտան-2» հրթիռը (ազոտի քառօքսիդ և անջուր հիդրազինի հետ ոչ սիմետրիկ դիմեթիլ հիդրազինի խառնուրդ) սպառազինման մեջ է 1962 թվականից․ թռիչքի հեռավորությունը 15000 կմ–ից ավելի է, ստարտային զանգվածը՝148 տ, երկարությունը՝ 31, 4 մ, տրամագիծը՝ 3 մ, նշանառման համակարգը՝ իներցիալ։

«Տիտան-2» կրող հրթիռն օգտագործվել է 1965–1966 թվականներին, «Ջեմինի» տիեզերանավերի արձակման համար։ «Աջենա», «Կենտավր» կամ «Տրանսթեյջ» լրացուցիչ 3-րդ աստիճանով և կախովի ստարտային, կարծր վառելիքով աշխատող, 3 մ տրամագծով հրթիռային շարժիչների հետ (կամ առանց դրանց) «Տիտան-2» կրող հրթիռը ծառայում է ռազմական, գիտական, տնտեսակիրառական նշանակման՝ Երկրի արհեստական արբանյակների, ինչպես նաև ավտոմատ միջմոլորակային կայանների արձակման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 13