Տիտանի համաձուլվածքներ, տիտանի հիմքով համաձուլվածքներ, որոնք ստանում են տիտանի՝ հետևյալ տարրերով լեգիրման միջոցով, ալյումին, մոլիբդեն, վանադիում, մանգան, քրոմ, անագ, սիլիցիում, երկաթ և այլն։

Տիտանի համաձուլվածքները բնութագրվում են բարձր ամրությամբ – 250 °C–ից մինչև 300–600 °C ջերմաստիճանային տիրույթում, կոռոզիակայունությամբ, ոչ մեծ խտությամբ։ Այդ հատկությունների շնորհիվ տիտանի համաձուլվածքները լայնորեն կիրառվում են ավիացիոն հրթիռաշինության, էներգամեքենաշինության, նավաշինության, քիմիական արդյունաբերության մեջ և այլուր։ Տիտանը և նրա համաձուլվածքները կարելի է ենթարկել կռման, ծավալային և թերթային դրոշմման, գլոցման, մամլման, քարշման։ Ջերմամշակումը պետք է կատարել չեզոք մթնոլորտում կամ վակուումում։ Արդյունաբերական Տիտանի համաձուլվածքների մեծ մասն ունեն բյուրեղացման նեղ տիրույթ, այդ իսկ պատճառով օժտված են ձուլման բավարար հատկություններով։ Արդյունաբերական մշակման փուլում են գտնվում Ti–Ni բարձրլեգիրված համաձուլվածքները (այսպես կոչված, «Նիտինոլ»), որոնք որոշակի պայմաններում ունակ են պլաստիկ դեֆորմացիայի ենթարկվելուց հետո վերականգնել իրենց սկզբնական ձևը։ Այս հատկությունն օգտագործվում է ավտոմատ ռելեներում։ Տիտանի համաձուլվածքի թերություններից են նրանց ցածր հակաշփական հատկությունները։

Տիտանի համաձուլվածքներ են՝

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտանի համաձուլվածքներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 13