Տիմոֆեյ Բորդաչև
Տիմոֆեյ Բորդաչև (բուլղար․՝ Тимофей Вячеславович Бордачев, 1973), ռուս քաղաքագետ, միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետ։ Տնտեսության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի կոմպլեքսային եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն[2], Վալդայի ակումբի ծրագրային տնօրեն[3]։
Տիմոֆեյ Բորդաչև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1973 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քաղաքագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց |
Գործունեության ոլորտ | Միջազգային հարաբերություններ[1] |
Գիտական աստիճան | Քաղաքական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Տիմոֆեյ Բորդաչևը ծնվել է 1973 թվականի հունվարի 28-ին Լենինգրադում։ 1995 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 1997 թվականին Բրյուգգեի Եվրոպայի քոլեջում ստացել է Եվրոպայի քաղաքականության ու վարչարարության մագիստրոսի աստիճան։ 1998 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան, քաղաքական գիտությունների թեկնածու։ 1998 թվականից մինչև 2001 թվականը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտներում աշխատել է որպես կրտսեր, իսկ հետո՝ ավագ աշխատակից։ 1998 թվականից մինչև 2003 թվականը Մոսկվայի Կարնեգի կենտրոնի “Pro et Contra” ամսագրում զբաղեցրել է պատասխանատու քարտուղարի պաշտոնը։ 2004 թվականից համարվում է «Ռուսաստանի համաշխարհային քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի ղեկավար[4]։
Գիտական հետաքրքրություններ Խմբագրել
- Ռուս-եվրոպական հարաբերություններ
- Եվրամիության արտաքին քաղաքականություն
- Եվրոպայում բիզնեսի և կառավարության միջև հարաբերություններ
- Եվրոպական և միջազգային անվտանգություն։
Հիմնական հրապարակումներ Խմբագրել
1. Новый интервенционизм и современное миротворчество. М.: МОНФ, 1998.
2. Пределы Европеизации. Россия и Европейский союз в 1991 – 2007 годах: теория и практика отношений. М.: Издательский дом ГУ – ВШЭ. 2007. – 258 с.
3. Новый стратегический союз. Россия и Европа перед вызовами XXI века: возможности «большой сделки». М.: Европа, 2009. – 304 с.
4. Лики силы: интеллектуальная элита России и мира о главном вопросе мировой политики / Рук.: С. А. Караганов; под общ. ред.: С. А. Караганов, Т. В. Бордачев. М. : Международные отношения, 2013.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Czech National Authority Database
- ↑ «Центр комплексных европейских и международных исследований НИУ ВШЭ»
- ↑ «Тимофей Бордачёв» (ռուսերեն)։ Վերցված է 2016-08-03
- ↑ «Совет по внешней и оборонной политике»