Տիմոտի Բասֆիլդ (անգլ.՝ Timothy Busfield, հունիսի 12, 1957(1957-06-12)[1][2], Լանսինգ), ամերիկացի հեռուստատեսային դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Բասֆիլդն առավել հայտնի է «Երեսուն և քանիս» հեռուստասերիալում խաղացած դերով, որտեղ նա նկարահանվել է 1987 թվից մինչև 1991 թիվը[3]։

Տիմոտի Բասֆիլդ
անգլ.՝ Timothy Busfield
Ծնվել էհունիսի 12, 1957(1957-06-12)[1][2] (66 տարեկան)
ԾննդավայրԼանսինգ
ԿրթությունEast Tennessee State University? և East Lansing High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, դրամատուրգ և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Մելիսա Գիլբերտ
Պարգևներ և մրցանակներ

Կարիերա խմբագրել

1991 թվականին նա հաղթել է «Էմմի» մրցանակաբաշխությունում տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար՝ դրամատիկ հեռուստասերիալում[4]։

Բասֆիլդը նկարահանվել է մի քանի տասնյակ հեռուստաշոուներում և ֆիլմերում։ Իսկ 2000-ականներին կենտրոնացել է հեռուստատեսային ռեժիսուրայի մեջ։ Նա նկարահանել է սերիաների էպիզոդիկ շարք ներքոհիշյալ սերիալներում՝ «Սպորտի գիշերը», «Լաս Վեգաս», «Պոմադային ջունգլի», «Սպիտակ օձիք» և «Գոտեմարտ»։ Որպես ռեժիսոր նա հանդես է եկել ավելի քան 40 հեռուստաշոուներում։ Դրա հետ մեկտեղ ելույթ է ունեցել որպես գործադիր պրոդյուսեր[3]։

Տիմոտին լավ հայտնի է իր երկարատև դերով «Արևմտյան թևը» (1999—2006) հեռուստասերիալում։ 2000-ականներին նա նկարահանվել է նաև «Ստուդիա 60 Սանսետ Սթրիփում» սերիալում, որը փակվեց առաջին սեզոնից հետո[3]։

Դերասանական աշխատանքներ խմբագրել

  • Ցանցառների վրեժը (1984)
  • Որսորդ Ջոնը (39 էպիզոդներում, 1984—1986)
  • Կիսախելառների վրեժը 2։ Ցանցառները դրախտում (1987)
  • Նրա երազանքների հովիտը (1989)
  • Երեսույն և քանիս (85 էպիզոդներում, 1987—1991)
  • Հանդարտիկները (1992)
  • Հարվածի հեռավորությունից (1993)
  • Հեռուստավիկտորինա (1994)
  • Դրախտի թռչնակներ (11 էպիզոդներում, 1994)
  • Երկրի առաջին երեխան (1996)
  • Champs (12 էպիզոդներում, 1996)
  • Արևմտյան թևը (28 էպիզոդներում, 1999—2006)
  • Ստուդիա 60 Սանսետ Սթրիփում (22 էպիզոդներում, 2006—2007)
  • Օրենք և կարգուկանոն (1 էպիզոդ, 2011)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 «Timothy Busfield- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  4. «Awards for Timothy Busfield». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.