Տիմոնիխա

գյուղ Ռուսաստանում

Տիմոնիխա (ռուս.՝ Тимониха), գյուղ Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի մարզի Խարովսկի շրջանում՝ Սոխտա գետի ափին։

Գյուղ
Տիմոնիխա
Тимониха
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՄարզՎոլոգդայի մարզ
ՇրջանԽարովսկի շրջան
Գյուղական համայնքԱզլեցկոե
Կլիմայի տեսակբարեխառն մայրցամաքային
Խոսվող լեզուներռուսերեն
Բնակչություն1 մարդ (2002)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքս162257
Փոստային դասիչ162257
Ավտոմոբիլային կոդ35
Տիմոնիխա (Ռուսաստան)##
Տիմոնիխա (Ռուսաստան)

Մտնում է Ազլեցկոե գյուղական համայնքի կազմի մեջ[1], վարչատարածքային բաժանման տեսանկյունից՝ Ազլեցկի գյուղխորհրդի կազմի մեջ։

Շրջանի վարչական կենտրոնից՝ Խարովսկից, գտնվում է 61 կմ հեռավորության վրա, իսկ մունիցիպալ կազմավորման կենտրոն Պոպովկայից՝ 7 կմ։ Ամենամոտ բնակավայրերն են՝ Պիչիխա, Վախրունիխա, Լոբանիխա, Ալֆերովսկայա։

2002 թվականի համառուսաստանյան մարդահամարի համաձայն՝ բնակչությունը ընդամենը մեկ մարդ է[2]։

Տիմոնիխա գյուղում է ծնվել ռուս գրող Վասիլի Բելովը (1932—2012), ով հանդիսանում է «գյուղական արձակի» խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Տիմոնիխան(չաշխատող հղում) Վոլոգդայի մարզի բնակավայրերի ռեեստրում