Տիմի Մաքս Էլշնիկ

ֆուտբոլիստ

Տիմի Մաքս Էլշնիկ (սլովեն.՝ Timi Max Elšnik, ապրիլի 29, 1998(1998-04-29)[1], Kidričevo, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, «Օլիմպիա» ակումբի և Սլովենիայի հավաքականի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Տիմի Մաքս Էլշնիկ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 29, 1998(1998-04-29)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Kidričevo, Սլովենիա
Հասակ 182 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Էլշնիկը «Զլատոլիչյե» և «Ալյումինի» ակումբների սան է։ 2015 թվականին պայմանագիր է կնքել անգլիական «Դերբի Քաունթիի» հետ։ 2016 թվականի օգոստոսի 23-ին Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկությունում «Կարլայլ Յունայթեդի» դեմ խաղում իր նորամուտն է նշել հիմնական կազմում[2]։ 2017 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Էլշնիկը վարձավճարով տեղափոխվել է «Սուինդոն Թաուն»։ Սեպտեմբերի 2-ին «Բրանետի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի երրորդ լիգայում[3]։ Նոյեմբերի 11-ին «Չեսթերֆիլդի» դեմ խաղում Տիմին խփել է իր առաջին գոլը «Սուինդոն Թաունի» կազմում»[4]։

2018 թվականի ամռանը Էլշնիկը վարձակալվել է «Մանսֆիլդ Թաուն» ին։ Սեպտեմբերի 15-ին «Էքսեթեր Սիթիի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է նոր ակումբում[5]։ Հոկտեմբերի 30-ին «Կրու Ալեքսանդրի» դեմ խաղում Տիմին խփել է իր առաջին գոլը «Մանսֆիլդ Թաունի» կազմում[6]։

2019 թվականի սկզբին Էլշնիկը վարձավճարով տեղափոխվել է «Նորթհեմփթոն Թաուն»։ Հունվարի 26-ին «Մորքամի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7]։ Այդ նույն խաղում Տիմին խփել է իր առաջին գոլը «Նորթհեմփթոն Թաունի» կազմում։ 2020 թվականի ամռանը Էլշնիկը տեղափոխվել է մայրաքաղաքային «Օլիմպիա»։ Հունիսի 6-ին «Տաբորի» դեմ խաղում նորամուտն է նշել Սլովենիայի առաջնությունում[8]։ Հուլիսի 19-ին «Տաբորի» դեմ խաղում Տիմին խփել է իր առաջին գոլը «Օլիմպիայի» կազմում։ 2021 թվականին օգնել է ակումբին նվաճել Սլովենիայի գավաթը։

Միջազգային կարիերա

խմբագրել

2015 թվականին Սլովենիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Էլշնիկը Բուլղարիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Խաղացել է Չեխիայի[9], Գերմանիայի[10] և Բելգիայի թիմերի դեմ խաղերում[11]։

2021 թվականին Էլշնիկը Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում Հունգարիայում և Սլովենիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Չեխիայի[12], Իսպանիայի[13] և Իտալիայի թիմերի դեմ խաղերում[14]։

2021 թվականի հոկտեմբերի 8-ին Մալթայի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Էլշնիկը նորամուտն է նշել Սլովենիայի հավաքականի կազմում[15]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

  «Օլիմպիա»

  • Սլովենիայի գավաթի գավաթակիր՝ 2020/2021, 2022/23

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Дерби Каунти VS. Карлайл Юнайтед 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016—08—23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «Суиндон Таун VS. Бранет 1:4» (անգլերեն). soccerway.com. 2017—09—02. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Суиндон Таун VS. Честерфилд 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017—11—11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Мансфилд Таун VS. Эксетер Сити 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018—09—15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Кру Александра VS. Мансфилд Таун 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018—10—30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Нортгемптон Таун VS. Моркам 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019—01—26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  8. «Табор VS. Олимпия Любляна 0:3» (անգլերեն). soccerway.com. 2020—06—06. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. «Чехия (до 17) VS. Словения (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. «Словения (до 17) VS. Германия (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. «Словения (до 17) VS. Бельгия (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. «Словения (до 21) VS. Чехия (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021—03—27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
  13. «Словения (до 21) VS. Испания (до 21) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021—03—24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
  14. «Италия (до 21) VS. Словения (до 21) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021—03—30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
  15. «Мальта VS. Словения 0:4» (անգլերեն). soccerway.com. 2021—10—08. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.