Տիկին Նիմֆա Գորոդեցկուն

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Տիկին Նիմֆա Գորոդեցկուն», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1918 թվականին[1]։

Տիկին Նիմֆա Գորոդեցկուն
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1918
ՎիքիդարանՏիկին Նիմֆա Գորոդեցկուն

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1918 թվականի հունվարի 29-ին՝ «Փարվանա» պոեմի ռուսերեն հրատարակչության շապիկի վրա։ Այս բանաստեղծությունը նվիրված է ռուս բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկու կնոջը[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում է մեկ ինքնագիր (№ 80)։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 539-540)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 638.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Տիկին Նիմֆա Գորոդեցկուն