Տիլիտներ (անգլ.՝ tillit, < till - գլաքարային կավ), հին մորեններ, որոնք կազմված են խտացման, երբեմն էլ մետամորֆիզմի ենթարկված կոպտաբեկոր չտեսակավորված գոյացումներից։ Բաղկացած են մանրահատիկ զանգվածից, որի մեջ ընդգրկված են տարբեր տրամաչափի և բաղադրության գլաքարեր։ Տիլիտներին բնորոշ են շերտայնության բացակայությունը և սառցադաշտային ակոսներով գլաքարերի առկայությունը։ Տիլիտների հիմնական զանգվածի հատիկաչափական վերլուծությունները ցույց են տալիս 0,06 մմ֊ից և նույնիսկ 0,03 մմ-ից փոքր ֆրակցիայի մեծ կամ տիրապետող դերը, այսինքն տիլիտների հիմնական զանգվածը ամբողջությամբ կազմված է «սառցադաշտային ալյուրից»։ Տիլիտների մեջ առկա են հողմահարման նկատմամբ անկայուն միներալների թարմ հատիկներ։ Տիլիտների համադրումը անթրոպոգենային մորենների հետ թույլ է տալիս ստանալ սառցադաշտային նստվածքակուտակման ընդհանուր պատկերը[1][2][3][4]։

Տիլիտ կամ գլաքարային կավ մեծ պլանով
Հողմահարված միներալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Валунная глина». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Валунная глина // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. Глины валунные // Геологический словарь: в 2-х томах / Под ред. К. Н. Паффенгольца и др.. — М.: Недра, 1978.
  4. Валунная глина // Горная энциклопедия: в 5-и томах / Под ред. Е. А. Козловского.. — М.: Советская энциклопедия, 1984—1991.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիլիտներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 6