Տիեզերք (ֆիլմ)
Տիեզերք (ֆր.՝ Cosmos), ռեժիսոր Անջեյ Ժուլավսկու ֆրանս-պորտուգալական համատեղ արտադրության ֆիլմ՝ նկարահանված 2015 թվականին լեհ գրող Վիտոլդ Գոմբրովիչի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը ստեղծողները այն բնորոշում են որպես «մետաֆիզիկական նուար-թրիլեր»[3]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լոկառնոյի կինոփառատոնում, որտեղ ֆիլմն ստացել է մրցանակ լավագույն ռեժիսոր անվանակարգում[4][5]։
Տիեզերք ֆր.՝ Cosmos | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | դրամա |
Հիմք | Կոսմոս |
Թվական | 2015 |
Լեզու | Ֆրանսերեն |
Ռեժիսոր | Անջեյ Ժուլավսկի[1] |
Պրոդյուսեր | Պաուլու Բրանկու |
Սցենարի հեղինակ | Անջեյ Ժուլավսկի[1] |
Դերակատարներ | Սաբինա Ազեմա[2] |
Երաժշտություն | Անջեյ Կոժինսկի |
Կինոընկերություն | Alfama Films Leopardo Filmes |
Տևողություն | 103 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելԵրկու երիտասարդներ՝ Վիթոլդը և Ֆուքսը, մեկնում են ամառանոց, որտեղ հանդիպում են մտահոգիչ առարկաների՝ անտառում կախված ճնճղուկի, տան հատակին և այգում տարօրինակ նշանների, տան բնակիչների անսովոր պահվածքի։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Ժան-Ֆրանսուա Բալմեր | Լեոն |
Սաբինա Ազեմա | Մադամ Վոյթիս |
Ջոնթան Ջենե | Վիթոլդ |
Ջոան Լիբերո | Ֆուքս |
Վիկտորյա Հերրա | Լենա |
Կլեմենտին Փոնս | Կատրետտ / Ջինետտ |
Աշխատանք ֆիլմի վրա
խմբագրել«Տիեզերքը» դարձել է Անջեյ Ժուլավսկու առաջին ֆիլմը վերջին 15 տարում (և դարձել է նրա վերջին ֆիլմը․ ռեժիսորը մահացել է ֆիլմի պրեմիերայից մի քանի ամիս անց)։ Որպես պրոդյուսեր հանդես է եկել Պաուլո Բրանկոն իր Alfama Films կազմակերպությունով և պորտուգալական Leopardo Filmes կազմակերպության հետ համագործակցությամբ։ Նկարահանումները սկսվել են նոյեմբերի կեսերին և ավարտվել 2014 թվականի դեկտեմբերի վերջին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://filmspot.pt/filme/cosmos-315868/
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=233934.html
- ↑ 3,0 3,1 Lemercier, Fabien (2014 թ․ սեպտեմբերի 1). «Andrzej Zulawski's Cosmos in post-production». Cineuropa. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Palmarès 2015». Locarno. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Locarno Film Festival Announces Lineup for Its 68th Year, Awards Edward Norton on Opening Night». Indiewire. 2015 թ․ հուլիսի 15.