Տիգրան Ծամհուր

Հայ քաղաքաղան գործիչ

Տիգրան Ծամհուր (իրական անունը՝ Տիգրան Ամսեյան, 1885, Սիիրթ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1921, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր[1], «Կիլիկիա» թերթի խմբագիր։ ՀՅԴ անդամ։

Տիգրան Ծամհուր
Դրոշ
Դրոշ
ՀՀ Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1885
Ծննդավայր Սիիրթ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր 1921
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1885 թվականին Սղերդում։ Ավարտել է Կարինի Սանասարյան վարժարանը[1]։ Ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ։ Եղել է «Կիլիկիա» թերթի խմբագիր։ 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ աքսորվում է Կոնյա, որտեղից նրան հաջողվում է փախչել : Զինադադարի ժամանակ անցնում է Հայաստան։ 1919 թվականին մասնակցում է ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովին։ Ընտրվում է Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր։ 1921 թվականին փետրվարի 18-ին՝ ապստամբության ժամանակ սպանվում է այն պահին, երբ Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը պարզում է խորհրդարանի շենքի վրա[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետության նիստերի արձանագրություններ։ 191-1920թթ. (խմբ. Գլխավոր խմբագիր և կազմող՝ Ա. Վիրաբյան), Երևան, «Հայաստանի ազգային արխիվ», 2009 — 593-597, էջեր 593-597 — 616 էջ. — 1000 հատ, ISBN 978-99941-878-3-6։
  2. «Ասպարէզ» Օրաթերթ.
      ...Թուրքական բանակի անվերջ յարձակումները մէկ կողմէ, Խորհրդային Կարմիր Բանակի սպառնալիքն ու համայնավարներու ներքին խլրտուգները միւս կողմէ, 1920-ի Դեկտեմբեր 2-ին ստիպեցին անկախ Հայաստանի Դաշնակցական ղեկավարութիւնը պետական իշխանութիւնը փոխանցել բոլշեւիկներուն, պայմանով, որ Հայաստանի հալածանքները պիտի դադրէին, Հայաստանը կը դառնայ ժողովրդավար երկիր, եւ յատկապէս զինուորականութեան նկատմամբ հետապնդումները կը դադրին։

    Հակառակ այս յանձնառութեանը 1921 փետրուար 17-ի լոյս 18-ի գիշերը, Երեւանի բանտին մէջ բոլշեւիկները կացինահարեցին 21 երեւելի քաղաքական եւ զինուորական գործիչներուն, միւսներին գնդակահարեցին եւ կամ աքսորեցին Սիպիր` թիւով 1200 մարդ։ Հայ սպաների սպանութեան բոթը, տնտեսական նոր քաղաքականութիւնը 1921 թ. փետրուարին բոլշեւիկներու դէմ դժգոհութեան մեծ ալիք բարձրացուց։ Փետրուար 18-ին Սասունցի Մուշեղի, Ասլանի, Փիլոսի, Խնկոյի, Մարտիրոսի եւ Կուռոյի ջոկատները ազատագրեցին Երեւանը։ Բանտէն ազատուեցան Օհանջանեանը, Քաջազնունին, Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալեանը։ Կազմաւորուեց Հայրենիքի փրկութեան կոմիտէ` Սիմոն Վրացեանի գլխավորութեամբ։ Ժողովուրդի գիտակցութեան մէջ հայոց Եռագոյնը այնքան միահիւսած էր պետականութեան գաղափարի հետ, որ անգամ ապստամբութեան առաջին օրը կը շտապէին րոպէ առաջ բարձրացնել դրօշը։ Հայոց խորհրդարանի անդամ Տիգրան Ծամհուրի համար դա կեանքի գին արժեցաւ։ Երբ անկախութեան վերագրաւումից ոգեւորուած պատգամաւորը կը փորձէր Եռագոյնը բարձրացնել խորհրդարանի շէնքին վրայ, բազմութեան միջից մի ծպտեալ բոլշեւիկ գնդակահարեց նրան։ Նրա արիւնով ներկուած դրօշը այսօր կը պահուի Երեւան` Դաշնակցութեան պատմութեան թանգարանին մէջ»