Տիգրան Բորիսի Գորգիև (ռուս.՝ Тигра́н Бори́сович Го́ргиев, օգոստոսի 30, 1910(1910-08-30), Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1976(1976-12-13), Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային շախմատային կոմպոզիտոր, միջազգային վարպետ (1969), միջազգային մրցավար (1956)։ Մասնագիտությամբ եղել է բժիշկ-համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր։

Տիգրան Գորգիև
Պետություն(ներ) ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 30, 1910(1910-08-30)
ԾննդավայրՂզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվդեկտեմբերի 13, 1976(1976-12-13) (66 տարեկան)
Մահվան վայրԴնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումշախմատի միջազգային վարպետ[1], ԽՍՀՄ սպորտի վարպետ շախմատային կոմպոզիցիայի գծով և Շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային մրցավար

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Գորգիևը ծնվել է 1910 թվականին։ 1394-1939 թվականներն սովորել է Դաղստանի բժշկական ինստիտուտում[2]։ 1945 թվականին պաշտպանել է դիսերտացիա բժշկության թեմայով։ 1960 թվականին դարձել է բժշկական գիտությունների դոկտոր։ Շախմատային էտյուդներ և խնդիրներ է կազմել 1927 թվականից։ 1928 թվականին երկու առաջին մրցանակ է նվաճել շախմատային մրցույթներում։ Ընդհանուր հաշվով նա կազմել է մոտ 400 շախմատային էտյուդներ, որոնցից 80-ը տարբեր մրցույթներում գրավել են առաջին և երկրորդ տեղեր։ Հեղինակային հավաքածուներից բացի նա բազմաթիվ էտյուդային կոմպոզիցիաների հեղինակ է։

Լավագույն էտյուդներ խմբագրել

ԽՍՀՄ առաջնություն, 1929
IV տեղ
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Էտյուդ 1. Հաղթանակ' (3 + 3)
«Շախմատը ԽՍՀՄ-ում», 1936
II մրցանակ
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Էտյուդ 2. Հաղթանակ (5 + 4)
«Շախեր (Լեհաստան)
1959
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Էտյուդ 3. Հաղթանակ (4 + 3)

1-ին էտյուդի լուծումը 1. Փf6+ Աh7 2. Նg7+ Աh6 3. Նf7! Աg6 (3…Աc6 4. Փ:d8 և 5. Նd7) 4. Ձf8 Աc6! 5. Փ:d8 Աg7 6. Նe8 Աf7 7. Նh8 Աg7 8. Փf6+!! Ա:f6 9. Նh6+ և հաղթանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Harkola H. Handbook of Chess Composition — 7 — 2016. — P. 67.
  2. «ChessPro | Энциклопедия. Сергей Ткаченко». chesspro.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Бондаренко Ф. С. Триумф советского шахматного этюда. Киев: Здоров’я, 1984. Стр. 30-31.
  • Горгиев Т. Б. Избранные этюды. М.: Физкультура и спорт, 1959.
  • Советский шахматный этюд. М.: Физкультура и спорт, 1955, стр. 221—239.
  • Погосянц Э. Памяти Т. Б. Горгиева (1910—1976). // Шахматы в СССР. — 1977. — № 6. — С. 30—31.
  • Ткаченко С. Н. Тигран Горгиев — маэстро практических этюдов. — Одесса: Перспектива, 2013. — 144 с. — ISBN 978-966-413-385-9