Տիգրան Աբգարյան
հայ հրապարակախոս, բանասեր
Տիգրան Թադևոսի Աբգարյան (օգոստոսի 20, 1877, Նոր Ջուղա, Սպահան, Իրան - հոկտեմբերի 31, 1950, Նոր Ջուղա, Սպահան, Իրան[1]), հայ բանասեր, հրապարակախոս։
Տիգրան Աբգարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 20, 1877 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Սպահան, Իրան |
Վախճանվել է | հոկտեմբերի 31, 1950 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր Ջուղա, Սպահան, Իրան |
Մասնագիտություն | բանասեր, հրապարակախոս |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Իրան |
Տիգրան Աբգարյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Նոր Ջուղայում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի կաթոլիկ վարժարանում, ապա՝ Կենտրոնական ազգային վարժարանում։ Երկար տարիներ որպես ուսուցիչ աշխատել է նույն դպրոցում։ Աշխատակցել է «Նոր Դար», «Մշակ», «Մուրճ», «Տարազ», «Նոր Ջուղայի լրաբեր», «Հովիտ» և այլ պարբերականների։
Գրել է երկու հատորանոց մի աշխատություն Նոր Ջուղայի ժողովրդական բանահյուսության մասին, ինչպես նաև «Նոր Ջուղայի դպրոցները» (1914), «Նոր Ջուղայի թատրոնն ու երաժշտությունը» և այլն[2]։
Օգտագործել է Լռիկ-Մնջիկ, Ծխական, Տ. Ա. ծածկանունները[1]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547:
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ 9