Տետրոդ, քառէլեկտրոդ, էլեկտրոնային էլեկտրոդներն են ուղղակի կամ անուղղակի շիկացման կաթոդը, երկու ցանց (կառավարող և էկրանավորող) և անոդը։ Ծառայում է որպես փոքր, միջին կամ բարձր հզորության ընդունիչ-ուժեղացուցիչ լամպ կամ գեներատորային լամպ՝ մինչև մի քանի հարյուր Մհց հաճախականությունների դեպքում։ Ընդունիչ-ուժեղացուցիչ տետրոդի կաթոդը սովորաբար օքսիդային է, իսկ գեներատորային տետրոդ ինը՝ վոլֆրամայինդ Առաջինի անոդը Ni-ից է, երկրորդինը Ta-ից կամ Mo-ից։ Ցանցերը պատրաստում են մետաղալարից (Ni, Mo կամ W)։ Տետրոդը տրիոդի կատարելագործված տեսակն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 660
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետրոդ» հոդվածին։