Տետրակ ամենասուրբ Ռոզարին․․․

գիրք

«Տետրակ ամենասուրբ Ռոզարին․․․», Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված գիրք։

Տետրակ ամենասուրբ Ռոզարին․․․
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1735

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ տպագրվել է 1735 թվականին Վենետիկում՝ առանց տպարանի հիշատակության։ Տիտղոսաթերթին՝ «Տետրակ ամենասուրբ Ռօզարի. այսինքն Վարդարանի։ Որ ասացեալ լինի ի պատիվ ամենասրբուհւոյ Աստուածածնին» (48 էջ, 8°, 12,5 x 7 սմ)։

Վերահրատարակվել է 1753 թվականին Վենետիկում՝ Ստեֆանո Օռլանդոյի տպարանում, 1781 թվականին Վենետիկում՝ Դեմետրիոս Թեոդոսիուի տպարանում (72 էջ), 1787 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում (72 էջ, 12°, 9 x 4,7 սմ), 1794 թվականին Վենետիկում՝ Սբ Ղազարի տպարանում (72 էջ, 12° և 6°, 9,5 x 5,2 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։