Տեսուչ Գաջեթը (ֆիլմ)

ֆիլմ

«Տեսուչ Գաջեթը» (անգլ.՝ Inspector Gadget), ռեժիսոր Դեվիդ Քելլոգի ֆիլմը, նախորդել է նույնանուն մուլտսերիալին:

Picto infobox cinema.png
Տեսուչ Գաջեթը
անգլ.՝ Inspector Gadget
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2] և մարտաֆիլմ
ՀիմքInspector Gadget?
Թվականհուլիսի 23, 1999 և հոկտեմբերի 7, 1999[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորDavid Kellogg?[4][5][6][…]
ՊրոդյուսերՌոջեր Բիրնբաում, Andy Heyward? և Ջորդան Կերներ
Սցենարի հեղինակKerry Ehrin?, Զակ Փեն և Օդրի Ուելս
ԴերակատարներՄեթյու Բրոդերիկ[4][2][6][…], Ռուպերտ Էվերեթ[4][2][6][…], Joely Fisher?[2][6][7], Միշել Տրախտենբերգ[6][7], Դեբնի Քոուլմեն[4][6][7], D. L. Hughley?[6], Էնդի Դիք[6][7], Cheri Oteri?[6][8][7], Ֆրենսիս Բեյ[6][7], Մայկ Հագերթի[6][7], Միստր Թի[6][7] և Ռենե Օբերժոնուա
ՕպերատորԱդամ Գրինբերգ
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժԹոմ Նոուբլ
Պատմվածքի վայրՓիթսբուրգ
Նկարահանման վայրԼոս Անջելես և Փիթսբուրգ
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Caravan Pictures, DIC Entertainment?, Avnet–Kerner Productions? և Roger Birnbaum Productions?
Տևողություն78 րոպե
ՀաջորդInspector Gadget 2?
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Ջոնաթան (Ջոն) Բրաունը Ռիվերտոն քաղաքի (Օհայո նահանգ) բժիշկ Արտեմուս Բրենֆորդի լաբորատորիայի պահակն է, ով համակրանք է տածում բժշկի աղջկա` Բրենդայի հանդեպ: Ջոնն ապրում է իր զարմուհու` Պեննիի և Բրեյն անունով շան հետ և չի հրաժարվում ոստիկան դառնալու իր երազանքից: Բրենդան և Արտեմուսը ուզում են իրականացնել «Գաջեթ» ռոբոտատեխնիկական նախագիծը` ոստիկանությանն օժանադակելու համար: Արդյունքում նրանք ստեղծում են ռոբոտ-ոտք, որը կարելի է կառավարել մտքի ուժով:

Սակայն հանցավոր մագնատ Սենֆորդ Սկոլեքսը հարձակվում է լաբորատորիայի վրա` գողանալով ոտքը փաստաթղթերի և գծագրերի հետ: Արտեմուսը մահանում է, և Ջոն Բրաունը ընկնում հանցագործի հետևից: Սկոլեկսը պայթեցնում Ջոնի ավտոմեքենան և թողնում է, որ թիկնապահը մահանա, սակայն ինքն էլ դառնում է հաշմանդամ, երբ բոուլինգի թռչող գնդակն ընկնում Սկոլեքսի ավտոմեքենայի` «Chevrolet Chevette»-ի վրա և կոտրում է հանցագործի ձեռքը:

Ջոնը մահամերձ է, և Բրենդան որոշում է նախագծի փորձերն իրականացնել Ջոնի վրա: Բժիշկները հրատապ վիրահատություն են կատարում ու փրկելով Ջոնին` նրան դարձնում են հանցագործության դեմ պայքարող ռոբոտացված մարտիկի` Տեսուչ Գաջեթ անվամբ: Նա իմանում է, որ իր մեջ գտնվում է 15 հազար սարքավորում` հակաքրեական գործունեության համար և աստիճանաբար սովորում է տիրապետել դրանց, ինչպես նաև ծանոթանում «Գաջեթ-մոբիլ» ավտոմեքենայի և արեստական բանականության հետ: Այդ ժամանակ Սկոլեքսը կոտրված ձեռքի փոխարեն ստանում է մեխանիկական պրոթեզ-ճանկ և այժմ իրեն անվանում է Քլո (անգլ.՝ Claw-Ճանկ)` սկսելով պատրաստել վարձու ռոբոտների ստեղծման նախագիծ և ցանկանալով գրավել աշխարհը գիտնական Քրամերի և հսկա Սայքսի օգնությամբ: Սակայն խնդկրն այն էր, որ լաբորատորիայի կողուպուտի ժամանակ նա չէր հասցրել վերցնել կառավարման չիպը, որի շնորհիվ էլ կատարվում էր ռոբոտի կառավարումը: Գաջեթը, չնայած իր բոլոր ունակություններին, ավելին չէր, քան սովորական զվարճանք անցորդների համար. բայց նա փորձում է ստանալ պրոֆեսսոր Բրեֆորդի գործը հետաքննելու իրավունքը, բայց նրա ղեկավար Կուիմբին հրաժարվում է Գաջեթին վստահել այդ գործը:

Գաջեթը որոշում է ինքնուրույն հետաքննություն անցկացնել: Իր զարմուհու` Պեննիի օգնությամբ նա դուրս է գալիս Սկոլեքսի հետքի վրա, ում համար այդ ժամանակ աշխատում է նաև Բրենդան: Քլոն օգտագործում գծագրությունները ռոբոտի իր տարբերակն ստեղծելու համար. դա «Ռոբո-գաջեթ»-ն է, որը իսկական Գաջեթի հակատիպն և քաոս է տարածում ամբողջ Ռիվերտոնում: Գաջեթը հասնում է Քլոյի լաբորատորիա, բայց բռնվում և ապաակտիվացվում է: Քլոն կոտրում է գաջեթի կառավարման չիպը և նրան նետում է աղբանոց: Բրենդան, Պեննին, Բրեննը և գաջետմոբիլը գտնում են Գաջեթին, որը սակայն չի արձագանքում և կյանքի նշաններ ցույց չի տալիս: Սակայն Բրենդան համոզված է, Գաջեթի մարմնում դեռ բաբախում Ջոնի սիրտը և համբուրում է Գաջեթին (Ջոնին)` ստիպելով նրան վերակենդանանալ. նա կարող ապրել նաև առանց չիպի: Գաջեթը և Բրենդան Գաջեթմոբիլով գնում են Քլոյին գտնելու, իսկ Պեննին և Բրեյնը մնում են տանը:

Գաջեթը և Ռոբո-Գաջեթ հանդիպում են որոշիչ մարտում, և իսկական տեսուչը կիսում է ինքնակոչի գլուխը: Մարմնում ներկառուցված ուղղաթիռային պտուտակի շնորհիվ Գաջեթը հասնում է Քլոյի շտաբ-բնակարանի տանիքին, որտեղ իմանում է, որ Սկոլեքսը փորձում է ուղղաթիռով փախչել և առևանգել Բրենդային: Գաջեթը մարտի ժամանակ հիշում է իր ունակություններն ու պարտադրում է Քլոյին, օգտվել իր պրոթեզից, շարքից հանել ուղղաթիռի կառավարման համակարգը: Գաջեթը և Բրենդան փրկվում են հովանոց-անկարգելի հաշվին, իսկ Քլոն թռչում է անկարգելով` միայն որպեսզի ընկնի ոստիկանության ձեռքը: Քլոն բանտ է ուղարկվում, իսկ Գաջեթը, Բրենդան և Պեննին վերադառնում տուն` որպես հերոսներ:

ԴերերումԽմբագրել

  • Մեթյու Բրոդերիկ - Տեսուչ Գաջեթ/Ջոն Բրաուն/Ռոբոգաջեթ
  • Ռուպերտ Էվերետտ - Սենֆորդ Սկոլեքս/Դոկտոր Քլո
  • Ջոելի Ֆիշեր - Բրենդա Բրենֆորդ
  • Միշել Տրախտենբերգ - Պեննի
  • Էնդի Դիկ - Քրամեր
  • Չերի Օթերի - քաղաքապետ Ուիլսոն
  • Մայք Հագերթի - Սայքս
  • Դէնբի Քոուլմեն - Կուիմբի
  • Դ. Լ. Հյուլի - Գաջեթմոբիլ
  • Ռենե Օբրեժեոնուա - Արտեմուս Բրենդֆորդ
  • Ֆրենսիս Բէյ - Տելմա

ՆկարահանումներԽմբագրել

ԱրտադրությունԽմբագրել

1993 թվականին Universal Pictures կինոընկերությունը պատրաստվում էր նկարահանել «Տեսուչ Գաջեթ» անվանումով մուլտսերիալ. նախագծի վրա աշխատել են Այվէն Ռայթմենը, Ջեպ Լեբը և Մեթյու Վայսմենը[9]: Սակայն հետո նախագիծը վստահվում է «Walt Disney Pictures»-ին, ռեժիսոր է ընտրվում Դեվիդ Քելլոգը:

ՔասթինգԽմբագրել

  • Գաջեթի դերի համար հրավիրվել են տարբեր դերասաններ: Այսպես, Բրենդան Ֆրէյզերը չեղարկել է առաջարկը, բայց նկարահանվել է Disney-ի մեկ այլ` «Ջորջը ջունգլիից» ֆիլմում: Սթիվեն Սփիլբերգը, ում դուր էր եկել ինքնատիպ մուլտսերիալը, դառնում է ֆիլմի պրոդյուսերը և անգամ Չևի Չեյզին կամ Ստիվ Մարտինին առաջարկում է Գաջեթի դերի համար, բայց «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի վրա երկարատև աշխատանքի պատճառով այդ նախագծերը չեն իրականանում: Գաջեթի դերի համար դիտարկվել է նաև Քևին Քլայնի թեկնածությունը:
  • Բժիշկ Բրենդա Բրենֆորդի դերը կարող էր խաղալ Քեմերոն Դիասը, սակայն նա հրաժարվում է առաջարկից` նախընտրելով «Ամեն կիրակի» ֆիլմը[10]:
  • Բժիշկ Քլոյի դերը կարող էր կատարել Թիմ Քարրին:
  • Պեննիի դերը կարող էր խաղալ Լինդսի Լոհանը, սակայն նա հրաժարվում է, որովհետև նա արդեն զբաղված էր իր դեբյուտային` Ծուղակ ծնողների համար ֆիլմի նկարահանումներով:
  • Ոստիկաններից մեկի դերը կարող էր կատարել Լուի Սի Քեյը:

ԵրաժշտությունԽմբագրել

Ֆիլմի կոմպոզիտորն է Ջոն Դեբնին: Սաունդրեքի մեջ են մտել են «All Star» (Smash Mouth) և «I'll Be Your Everything» (Yungstown) երգերը[11]:

ԹողարկումԽմբագրել

Ֆիլմը տեսաերիզներով և DVD սկավառակներով թողարկվել է 1999 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ 2003 թվականի մայիսի 7-ին վերաթողարկվել է DVD սկավառակներով, Buena Vista Home Entertainment ընկերության կողմից:

ԾանոթագրություններԽմբագրել