Տեյչի (լատիշ․՝ Teiču dabas rezervāts), բնության հատուկ պահպանվող տարածք Լատվիայի արևելքում։ Գտնվում է Մադոնա, Վարակյանի, Կրուստպիլսի շրջանների տարածքում[1]։ Տեյչիի տարածքի մեջ է ընդգրկված երկրի խոշորագույն ճահիճը` Տեյչուն (լատիշ․՝ Teiču purvs): Ճահիճն ընդգրկված է նաև բնության պահպանվող տարածքների` «Նատուրա-2000» կազմում։ Լիելայս-Պելեչարես (լատիշ․՝ Lielais Pelečāres purvs) ճահճի հետ համարվում է ջրային-ճահճային միջազգային նշանակության տարածք, որ պահպանվում է Ռամսարի կոնվենցիայով։

Տեյչի
Կարգավիճակ Խիստ պահպանվող արգելավայր

Պատմություն խմբագրել

 

Արգելավայրը ստեղծվել է 1982 թվականի մայիսի 26-ին Տեյչու ճահճի պահպանության նպատակով[2]։ Այն զբաղեցնում է 19.779 հա տարածք, որից 13.681 հեկտարը բաժին է ընկնում ճահճին[3]։ Ճահճային տարածքից առանձնանում են ջրային մաքուր 18 տարածքներ` լճեր։ Կան նաև բարձրադիր հատվածներ` ամուր հողով։

Արգելավայրի 3.729 հա տարածքը զբաղեցնում են անտառները[1]։ Տեյչին իր տեսակի մեջ խոշորագույն էկոհամակարգերից է Բալկաններում, իսկ ճահիճը` ամենախոշորներից մեկը Լատվիայում և Մերձբալթիկայում (Մադոնայի շրջանի վարչական տվյալներով` խոշորագույնը)[1][3]։

Արգելավայրի տարածքը կուսական է։ 20-րդ դարի սկզբին փորձեր են եղել չորացնելու տարածքը, սակայն ներկայումս դրենաժային հատվածները ծածկվում են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների կողմից[4]։

Արգելավայրի կղզիներից մեկում` Սիքսալայում (Siksala), ապրում են հնադավաններ։ Նրանք էթնիկ ռուսներ են, որ այստեղ հայտնվել են 17-րդ դարում` փրկվելով կրոնական հետապնդումներից[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Բնության այս տարածքը առանձնանում է պաշտպանության բարձր աստիճանով։ Այսպիսի տարածքնեը Լատվիայում չորսն են 683 պահպանվող տարածքներից[5][6]։ Կարգավիճակով պայմանավորված` արգելանոցում արգելված է տնտեսական ամեն գործունեություն, իսկ այնտեղ այցելությունները սահմանափակված են[5]։ Սկսած 2004 թվականից` Տեյչի արգելանոցը մտնում է Եվրոպայի հատուկ պահպանվող տարածքների «Նատուրա-2000» ցանցի մեջ[4]։

Արգելավայրում առանձնացված են երկու շրջաններ` կանոնակարգվող հասանելությամբ ու սահմանափակ մուտքով։ Վերջինը կարելի է այցելել միայն գիտական նպատակով` ունենալով կազմակերպության համապատասխան հիմնավորումը։ Արգելավայրի մնացած տարածքը կարելի է այցելել տարվա մեջ սահմանափակ ժամանակահատվածում` հույիսի 1-ից հոկտեմբերի 31-ը։ Կրուստպիլսի շրջանում արգելավայրի տարածքում կառուցվել է դիտաշտարակ, որի մուտքը ազատ հասանելի է[1]. В Крустпилсском крае на территории заповедника построена смотровая башня, доступ к которой свободный[3]:

Բուսական ու կենդանական աշխարհ խմբագրել

Արգելավայրի տարածքում հաշվվել են 688 տեսակ բույսեր, որոնցից 37-ը ընդգրկված են Լատվիայի Կարմիր գրքում, իսկ 6-ը էնդեմիկ են։ Դրանք են` Agrimonia pilosa, Cinna latifolia, Cypripedium calceolus, Liparis loeselii, Pulsatilla patens, Thesium ebracteatum: Մամուռները ներկայանում են 212 տեսակով, որոնցից 16-ը ընդգրկված են Կարմիր գրքում (շատ հազվագյուտ են համարվում Sphagnum molle, Splachnum sphaericum և Andreaea rupestris տեսակները)ref name="rsis"/>:

Արգելավայրը կենդանիների կարևոր կենսամիջավայր է` ներառյալ անողնաշարավորները, և ունի միջազգային նշանակություն ինչպես չվող, այնպես էլ ձմեռող թռչունների համար։ Այստեղ կարելի է հանդիպել մեծ թվով գիշատիչ թռչունների, որոնք բնակեցրել են լատվիական ճահիճները։ Դրանցից որոշ տեսակներ, օրինակ` կռունկներն ու սագերը, հանդիպում են մեծ քանակությամբ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Teici Nature Reserve». Visit Latvia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  2. «Teiču dabas rezervāts» (Latvian). Latvian Nature Conservation Agency. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 «"Teiču Nature Reserve"– the largest moss marsh in the Baltics». Madona Municipality. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  4. 4,0 4,1 «Заповедник Тейчи Teicu dabas rezervats». Pribalt.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  5. 5,0 5,1 «Protected areas». Latvian Nature Conservation Agency. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  6. «Specially Protected Nature Territories». Ministry of Environmental Protection and Regional Development of the Republic of Latvia. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.