«Տեղում կորածը» կամ «Անտառի մանուկը», Ղազարոս Աղայանի հեքիաթներից։

«Տեղում կորածը»
Ենթավերնագիր«Անտառի մանուկը»
ՀեղինակՂազարոս Աղայան
Ժանրհեքիաթ
ՎիքիդարանՏեղում կորածը

Սյուժե խմբագրել

Անտառում մի ճոճի մեջ մանուկ կար դրված։ Անտառում մարդ չկար, և փոքրիկը լաց էր լինում։ Մի եղնիկ խղճում է նրան ու իր հորթի հետ կերակրում։ Երեխան այդպես մեծանում է։

Երկրի թագավորը, որը զավակ չուներ, երազ է տեսնում։ Երազում Աստված նրան ասում է, որ թագավորը անտառի խորքից երեխա պիտի գտնի ու իր որդին դարձնի։ Թագավորը արթնանում է ու որոշում որսի գնալ։ Անտառում տեսնում է տղային՝ եղնիկի կաթն ուտելիս և տանում է պալատ։ Տղան մեծանում է պալատում, դառնում արքայազն։ Պարզվում է, որ մայրը գերի է օտար երկրում։ Տղան պատերազմում է ու ետ բերում մորը[1]։

Գեղարվեստական առանձնահատկությունը խմբագրել

Հեքիաթում Աղայանը շատախոս չէ։ Դրա համար Աղայանին շատ են մեղադրել ոչ գեղարվեստական գրելու մեջ, սակայն հեքիաթի չափածո տողերը հակառակն են փաստում։ Ինչպես աղայանական բոլոր ստեղծագործություններում իշխում է լավատեսությունը, և հեքիաթը ունենում է դրական ավարտ[2]։

Ստեղծագործության ազդեցությունը խմբագրել

Եղիշե Բաղդասարյանը գրել է մանկական երաժշտություն համանուն վերնագրով (Անտառի մանուկը)՝ ազդվելով Ղազարոս Աղայանի այս հեքիաթից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/18 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  2. «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.