Տեխնոլոգիական պարադիգմա

Տեխնոլոգիական պարադիգմա (անգլ.՝ Technological paradigm), փոխկապակցված, ընդհանուր տեխնոլոգիական մակարդական ունեցող և սինխրոնապես զարգացող տեխնոլոգիաների ամբողջություն։ Տնտեսության մեջ գերակշռող տեխնոլոգիական պարադիգմաների փոփոխությունը կանխորոշում է գիտատեխնիկական առաջընթացի անհամաչափ զարգացումը։ Տվյալ թեմայի առաջատար հետազոտողների թվում են Սերգեյ Գլազիևը en և Կառլոտա Պերերսը en[1][2]:

Ժամանակաշրջաններ խմբագրել

Ընդունված է, որ աշխարհը անցել է տեխնոլոգիական 5 պարադիգմա, իսկ այժմ հասունանում է 6-րդ պարադիգման[3][4][5][6]։ Ռուս հետազոտողներ Վլադիմիր Լեպսկին և Ի.Ա. Պրոխորովը փորձում են կանխատեսել 7-րդ տեխնոլոգիական պարադիգմայի հիմնական հատկանիշները[7]։

Տեխնոլոգիական պարադիգմաների ցանկ[8][7]
Բովանդակություն Սկիզբ Սկզբնական նշանավոր իրադարձություն
I Արդյունաբերական առաջին հեղափոխության սկիզբ 1772 Ռիչարդ Արքրայթի կողմից Water frame մանամեքենայի ստեղծումը և իր կողմից Cromford Mill en գործարանի հիմնադրումը։
II Գոլորշու դարաշրջան 1825 Locomotion № 1 շոգենավ, Սթոքթոն և Դարլինգթոն երկաթուղու կառուցում։
III Երկաթի դարաշրջան (Արդյունաբերական երկրորդ հեղափոխություն) 1875 Բեսեմերյան գործընթացի հայտնագործություն, Փիթսբուրգում Բեսեմերի կոնվերտերի հիման վրա Edgar Thomson Steel Works en գործարանի ստեղծումը։
IV Նավթի դարաշրջան 1908 Ժապավենային կոնվեյերի ներմուծումը Հենրի Ֆորդի ձեռնարկություններում, Ford Model T ավտոմեքենայի արտադրության սկիզբ։
V Համակարգիչների և հեռահաղորդակցության դարաշրջան (Գիտատեխնիկական հեղափոխություն) 1971 Սիլիկոնային հովիտ անվանման առաջին օգտագործում, Intel 4004 առաջին միկրոմշակչի ի հայտ գալը։
VI Նանոտեխնոլոգիաներ 2004 Գրաֆեն, 2004 թվականի հոկտեմբերին Մանչեսթերի համալսարանում ստացած ածխածնի ատոմների միաշերտ։
VII Մետակոգնիտիվ տեխնոլոգիաների, նոր մարդաբանության դարաշրջան (?) 2060 (?) ?

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freeman, C., Clark, J., and Soete, L. 1982. Unemployment and Technical Innovation, Pinter, London, 0861872126
  2. Dosi, G. 1982. “Technological paradigms and technological trajectories”, Research Policy, 11: 147-162.
  3. Գլազիև, Խարիտոնով, 2009, էջ 11, 17
  4. Մալինեկի, 2010, էջ 17-19
  5. Սադովնիչի և այլն, 2012, էջ 77, 89, 161-163
  6. Ավերբուխ, 2010, էջ 160
  7. 7,0 7,1 Վասիլենկո, 2013, էջ 70
  8. Ստեպանով և այլն, 2013, էջ 3