Տարտալյա (կոմեդիա դել արտե)

Տարտալյա (իտալ.՝ Tartaglia), դիմակավոր կերպար իտալական դել արտե կատակերգությունից։ Իրենից ներկայացնում է հարավային կամ նեապոլյան դիմակների կվարտետը՝ Կովյելոյի, Սկարամուչայի և Պուլչինելայի հետ։

Տարտալյա, Մորիս Սանդի նկար, 1860

Տարտալյայի դիմակը ի հայտ է գալիս Նեապոլում, 1610 թվականին։ Նրա առաջին մեկնաբանությունների հեղինակ դարձան ժամանակի հայտնի դերասաններ Օտտավիո Ֆերարեզեն և Բալտրանի դա Վեռոնան։

  • Ծագում՝ իսպանիացի, ով վատ է խոսում իտալերեն լեզվով։
  • Զբաղմունք՝ պետական ծառայության մեջ գտնվող պաշտոնյա։ Նա կարող է լինել դատավոր, ոստիկան, դեղատան վարիչ, նոտարիուս, հարկահավաք և այլն։
  • Զգեստ՝ հատուկ ոճազարդված պաշտոնական զգեստ, ճաղատ գլխին կրում է մեծ գլխարկ. կրում է նաև մեծ ակնոց։
  • Վարք՝ որպես կանոն, նա ծերուկ է մեծ փորով՝ մոռացված և վախկոտ, կասկածամիտ է։ Նրա առանձնացվող հնարքը դա կակազելու դեմ պայքարելն է, որի հետևանքով դատարանում արտասանվող լուրջ մենախոսությունը վերածվում է անպատշաճ կատակերգության։

Իր հանրաճանաչության գագաթնակետին դիմակը հասնում է XVII դարում։ XVIII դարում Կառլո Գոցիի ներկայացումներում այդ դերը կատարում էին դերասաններ Ագոստինյո Ֆիորլին և Անտոնիո Սակին։ Բայց Գոցիի ներկայացումներում այդ դիմակը չի ունենում այդքան սահմանափակ իրավունքներ և այն կարող են կրել նախարարը կամ արքայազնը(տարբեր ներկայացումներում)։

Աղբյուրներ խմբագրել

  • Ա. Կ. Ջիվելեգով, «Իտալիայի ժողովրդական կատակերգություն», Մոսկվա, 1954թ., էջ 146—149.