Տարվա պատմությունը

դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1852 թվականին։

Տարվա պատմություն (դան․՝ Aarets Historie), դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1852 թվականին։

Տարվա պատմությունը
Aarets Historie
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուդանիերեն
Ստեղծման տարեթիվ1852
Հրատարակման տարեթիվ1852

Սյուժե խմբագրել

Հեքիաթն սկսվում է ձմռան խիստ ցրտի մասին նկարագրությամբ, երբ մարդիկ չէին կարողանում տեղաշարժվել բքի պատճառով։ Այդ օրերին նշվում էր Նոր տարին, ճնճղուկները, սակայն, դժգոհ էին, քանի որ ուտելու ոչինչ չէին գտնում սառնամանիքի պատճառով։ Ճնճղուկները մտածում էին, որ մարդիկ շփոթել են եղանակները և հավատում են իրենց հնարած օրացույցին և ոչ թե բնության երևույթներին։ Ճնճղուկները մտածում էին, որ գյուղում գարունը ավելի շուտ է գալիս և դրա համար որոշեցին գյուղ գնալ[1]։ Գյուղում նրանք տեսան մի ծեր գյուղացու, որը նստել էր բլուրների մեջ։ Ճնճղուկները չէին հասկանում, թե դա ով է, բայց նրանցից մեկն ասաց, որ դա Ձմեռն է։ Այնուհետև հեքիաթում նկարագրվոմ է տարվա յուրաքանչյուր եղանակը իր գեղեցկությամբ և դժվարություններով։ Գարնանը բնությունն արթնանում է, ծառերը կանաչում են և թռչունների համար կեր գտնելը հեշտանում է։ Ամռանը ամբողջ բնությունն սկսում է աճել ու փարթամանալ, իսկ աշնանը մարդիկ հավաքում են բնության տված պտուղները։ Աշնանը նորից հաջորդում է ձմեռը, և ճնճղուկները հասկանում են, որ տարվա բոլոր եղանակները գեղեցիկ են և անհրաժեշտ[2]։

Կերպարներ խմբագրել

  • Ճնճղուկներ
  • Ծերունի
  • Տարվա եղանակներ
  • Հարս ու փեսա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015 էջ 231
  2. Նույն տեղում, էջ 238

Արտաքին հղումներ խմբագրել